Սեղմել Esc փակելու համար:
1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ 32-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎ ՖԻԴԵ-Ի 67-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
32-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎ ՖԻԴԵ-Ի 67-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) 65-րդ կոնգրեսի որոշումը շախմատի համաշխարհային 32-րդ օլիմպիադան և ՖԻԴԵ-ի 67-րդ կոնգրեսը 1996 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երևանում անցկացնելու մասին, որոշում  ե մ.

1. 1996 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի կոնգրեսի պատշաճ մակարդակով անցկացմանն օժանդակելու նպատակով ստեղծել հոգաբարձուների խորհուրդ հետևյալ կազմով.

 

   Հ. Բագրատյան            -    Հայաստանի Հանրապետության վարչապետ

                                (նախագահ)

   Լ. Բարխուդարյան         -    Հայաստանի Հանրապետության ֆինանսների

                                նախարար

   Ս. Գևորգյան             -    Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի

                                պաշտպանության, ազգային անվտանգության և

                                ներքին գործերի մշտական հանձնաժողովի

                                նախագահ

   Հ. Թամրազյան            -    Հայաստանի Հանրապետության տեղեկատվության

                                նախարար

   Հ. Հակոբյան             -    Հայաստանի Հանրապետության մշակույթի,

                                երիտասարդության հարցերի և սպորտի նախարար

   Ա. Ղազարյան             -    Հայաստանի Հանրապետության կրթության և

                                գիտության նախարար

   Վ. Մելքոնյան            -    Հայաստանի Հանրապետության առևտրի,

                                սպասարկումների և զբոսաշրջիկության նախարար

   Գ. Պողպատյան            -    Հայաստանի Հանրապետության կապի նախարար

   Վ. Սիրադեղյան           -    Հայաստանի Հանրապետության ներքին գործերի

                                նախարար

   Վ. Փափազյան             -    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                                նախարար

   Վ. Խաչատրյան            -    պատգամավորների Երևանի  քաղխորհրդի նախագահ

   Մ. Պետրոսյան            -    «Հայաստան» համահայկական հիմնադրամի

                                գործադիր վարչության տնօրեն

   Վ. Զաքարյան             -    Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ:

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` շախմատի համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի կոնգրեսի նախապատրաստման և անցկացման համար ստեղծել կազմակերպական կոմիտե:

/փոփ. 09.09.95 հրամանագիր/

 

31 հունվարի 1995 թվականի, 9.09.95 թ. խմբագրությամբ:

ՆՀ-411

 

 

pin
ՀՀ Նախագահ
31.01.1995
N ՆՀ-411
Հրամանագիր