Սեղմել Esc փակելու համար:
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՍՈՎԵՏԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ...

 

 

040.0607.220502

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մայիսի 2002 թվականի N 607

 

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՍՈՎԵՏԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԲԼԱԳՈԴԱՐՆՈՅԵԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 2002 թվականի հուլիսին կայանալիք` Արմավիրի մարզի Սովետականի գյուղական, Լոռու մարզի Սպիտակի քաղաքային և Բլագոդարնոյեի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 628980 դրամ` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 22-ից:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

մայիսի 22-ի N 607 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՍՈՎԵՏԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԲԼԱԳՈԴԱՐՆՈՅԵԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

_______________________________________________________________

      NN                       Ծախսերը                      Գումարը

      ը/կ                                                   (դրամ)

_______________________________________________________________

       1.  Աշխատանքային վարձատրության ֆոնդ                    30000

 

այդ թվում`

 

           տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,        30000

           նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

 

       2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ        15000

 

       3.  Տրանսպորտի ծառայության վճարներ                      5000

                                                               

       4.  Կապի ծառայության վճարներ                            1000

 

       5.  Գրասենյակային ծախսեր                                1000

          __________________________________________________________

               ընդամենը                                       52000

 

           11 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր    572000

           (11 x 52000 դրամ)

 

           Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր         56980

           (10853 ընտրող + 10853 x 0,05) x 5 դրամ

          __________________________________________________________

               Ընդամենը                                      628980

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.05.2002
N 607
Որոշում