Սեղմել Esc փակելու համար:
«ՍԵՎ ԼԻՃ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԿԱՆՈՆԱԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՍԵՎ ԼԻՃ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0631.290502

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 2002 թվականի N 631

 

«ՍԵՎ ԼԻՃ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 12-րդ ու 13-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 12-ի «Սև լիճ» պետական արգելոցի կարգավիճակը փոփոխելու մասին» N 976 որոշման 4-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Սև լիճ» պետական արգելավայրի կանոնադրությունը (կցվում է):

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թ.

մայիսի 29-ի N 631 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՍԵՎ ԼԻՃ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Սև լիճ» պետական արգելավայրը (այսուհետև` արգելավայր) կազմավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 12-ի «Սև լիճ» պետական արգելոցի կարգավիճակը փոփոխելու մասին» N 976 որոշմամբ:

Արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում` Սյունիքի հրաբխային բարձրավանդակի Մեծ Իշխանասար հրաբխային կոնի մերձկատարային մասում, 2670 մետր բարձրության վրա: Նրա տարածքն ընդգրկում է սառցադաշտային ծագման Սև լիճը (200 հա մակերեսով) և առափնյա մերձալպյան մարգագետնային էկոհամակարգերը (40 հա մակերեսով):

2. Արգելավայրի կազմավորման հիմնական նպատակը Սև լճի ջրային և նրա հարակից ցամաքային էկոհամակարգերի, բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունն ու կայուն օգտագործումը, Սևանա լճի իշխան և բեղլու ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար անհրաժեշտ ձկնային պաշարի աճեցումն ապահովելն է:

3. Արգելավայրի հողատարածքները, ջրերը, բուսական և կենդանական աշխարհը, ընդերքը պետության բացառիկ սեփականությունն են և մասնավորեցման ենթակա չեն:

4. Արգելավայրի ռեժիմի փոփոխությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

5. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով Սև լճի ամբողջ ջրհավաք ավազանը սահմանվում է որպես պահպանական գոտի:

6. Արգելավայրի տարածքում բնապահպանական ու բնօգտագործման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը:

(6-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

 

II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`

ա) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը և պահպանությունը.

բ) Սև լճի քաղցրահամ ջրային էկոհամակարգի էկոլոգիական հավասարակշռի պահպանությունը.

գ) արգելավայրի վայրի բուսատեսակների և կենդանիների էկոլոգիական միջավայրի պահպանությունը.

դ) հազվագյուտ ու անհետացման վտանգված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

ե) արժեքավոր և անհետացման վտանգված տեղաբնակ ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար անհրաժեշտ բնական միջավայրի ապահովումը.

զ) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը:

8. Արգելավայրի տարածքում իրականացվող հիմնական գործառույթներն են`

ա) Սև լճում Սևանա լճի իշխան և բեղլու ձկնատեսակների արհեստական վերարտադրությունը.

բ) արգելավայրի ռեժիմին համապատասխան զբոսաշրջության տարբեր ձևերի կազմակերպումը:

 

III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ

 

9. Արգելավայրի տարածքում արգելվում են`

ա) ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի բնական համալիրների զարգացման բնականոն ընթացքը կամ սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը.

բ) լճի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

գ) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունը և շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության).

դ) օգտակար հանածոների շահագործումը, հողային և բուսական ծածկույթի խախտումը.

ե) թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործումը.

զ) տարածքի հողը հերկելը:

10. Արգելավայրի տարածքում կարող են իրականացվել`

ա) մարդածին գործունեության հետևանքով բնական էկոհամակարգերի հավասարակշռված վիճակը խախտող երևույթներն ու պրոցեսները կանխարգելող միջոցառումներ.

բ) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների և վարակի օջախների վերացման աշխատանքներ.

գ) էկոլոգիական, գիտաճանաչողական էքսկուրսիաներ և զբոսաշրջություն.

դ) գիտահետազոտական ուսումնասիրություններ` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(10-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

11. Արգելավայրի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հետ համաձայնեցված` արգելավայրի նպատակին և խնդիրներին չհակասող ցանկացած տնտեսական գործունեություն:

(11-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

12. Արգելավայրի ռեժիմի պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(12-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

13. Արգելավայրի ռեժիմը խախտող կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.05.2002
N 631
Որոշում