041.0308.210502
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 մայիսի 2002 թվականի N 308
Վ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, միլիցիայի գնդապետ Վարդան Եղիազարյանին 2002 թվականի հունիսի 3-9-ը գործուղել Էստոնիայի Հանրապետություն` Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 31-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Վարդան Եղիազարյանի Էստոնիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հ. Երիցյանին` լուծել Վ. Եղիազարյանի Էստոնիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը: