Սեղմել Esc փակելու համար:
Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ, Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ, Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱԴԱՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈ ...

 

 

041.0325.290502

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 2002 թվականի N 325

 

Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ, Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱԴԱՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործողությունը համակարգող նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Արա Պետրոսյանին ու Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ Ալիս Ադամյանին 2002 թվականի մայիսի 30-31-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն` Կրասնոդարի մարզի հետ համագործակցության հարցերի շուրջ բանակցություններ վարելու համար:

2. Արա Պետրոսյանի և Ալիս Ադամյանի Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վաչե Տերտերյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` լուծել Վ. Տերտերյանի, Ա. Պետրոսյանի և Ա. Ադամյանի Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.05.2002
N 325
Որոշում