041.0326.300502
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 2002 թվականի N 326
Ա. ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Աշոտ Քոչարյանին 2002 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 9-ը գործուղել Ինդոնեզիայի Հանրապետություն` կայուն զարգացման խնդիրներին նվիրված համաշխարհային գագաթաժողովի նախապատրաստական կոմիտեի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Վարդան Այվազյանի Ինդոնեզիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Աշոտ Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսը կկատարվի հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` լուծել Վարդան Այվազյանի և Աշոտ Քոչարյանի Ինդոնեզիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը: