Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԱՄԱԿ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԱՄԱԿ

 

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ    ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ       ՀՀ ԳՅՈՒՂԱՏԸՆ-    ՀՀ ԱՐԴԱՐԱ-

ՆԱԽԱՐԱՐՈՒ-       ՊԵՏԱԿԱՆ           ՏԵՍՈՒԹՅԱՆ        ԴԱՏՈՒԹՅԱՆ

ԹՅՈՒՆ            ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ       ՆԱԽԱՐԱՐՈՒ-       ՆԱԽԱՐԱՐՈՒ-

                                   ԹՅՈՒՆ            ԹՅՈՒՆ

 

20 հունիսի        20 հունիսի        20 հունիսի       20 հունիսի

1994թ.            1994թ.            1994թ.           1994թ.

հ. 10-12          հ. 01811/3-2      հ. ԳՆ            հ. ԱՆ

 

1994թ. ընթացքում հողային հարկի, գյուղատնտեսական հարկի, հողօգտագործողների եկամտահարկի (շահութահարկի) հաստատագրված վճարումների և հողի հարկի

հաշվարկման մի քանի հարցերի մասին

 

Կապված «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկման հետ, ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ հարկային պետական տեսչությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում են հետևյալը.

1.»Հողի հարկի մասին» ՀՀ օրենքը գործողության մեջ է դրվել 1994թ. ապրիլի 1-ից: Նույն ժամանակից, համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 1994թ. փետրվարի 14-ի «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկման մասին» որոշման 4 կետի, ՀՀ տարածքում դադարեցվել է ՍՍՀ» Գերագույն սովետի նախագահության 26.01.1981թ. հ.3819 հրամանագրով հաստատված «Տեղական հարկերի մասին» կանոնադրության գործողությունը (հողային հարկին վերաբերող մասով), ինչպես նաև 08.08.1953թ. «Գյուղատնտեսական հարկի մասին» ՍՍՀ» օրենքի գործողությունը:

Հաշվի առնելով վերը շարադրվածը և հիմնվելով «Հարկերի և տուրքերի մասին» ՀՀ օրենքի 8 և 16 հոդվածների վրա հայտնվում է, որ 1994թ. ընթացքում հողային հարկը և գյուղատնտեսական հարկը պետք է հաշվարկվեն և գանձվեն միայն I եռամսյակի համար` տարեկան հարկագումարի 1/4-ի չափով, ընդ որում ապրիլի 1-ի դրությամբ հողային հարկի և գյուղատնտեսական հարկի գծով ավելի վճարված գումարները ենթակա են վերադարձման կամ հաշվանցման (եկամտահարկի (շահութահարկի) հաստատագրված վճարումների, հողի հարկի կամ այլ հարկերի գծով) օրենսդրությամբ նախատեսված կարգով, իսկ ապառքները` վերացման:

Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդրությամբ չի վերացվել շինությունների տերերից հարկը, այդ հարկի գծով հաշվառման իրականացման, ծանուցագրերի իջեցման և գանձման կարգում որևէ փոփոխություններ չեն մտցվել:

2.Եկամտահարկի (շահութահարկի) հաստատագրված վճարումները 1994թ. I եռամսյակի համար իրականացվելու են, համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 14.02.1994թ. որոշման 2ա) կետի, 1993թ. գործող կարգով: 1994թ. համար ՀՀ կառավարության կողմից չեն հաստատվել եկամտահարկի (շահութահարկի) հաստատագրված վճարումների առանձին դրույքաչափեր: Հաշվի առնելով այն, որ համաձայն ՀՀ կառավարության 13.09.1993թ. հ.461 և 21.10.1993թ. հ.535 որոշումների, ինչպես նաև «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 3 և 4 հոդվածների, հարկի հաստատագրված վճարումները հաշվարկվում են հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի հիման վրա, և հիմնվելով ՀՀ Գերագույն խորհրդի «ՀՀ 1994թ. պետական բյուջեի մասին» որոշման 1 կետի և «ՀՀ հողային օրենսգրքի» 67 հոդվածի վրա հայտնվում է.

ա) եկամտահարկի (շահութահարկի) 1994թ. I եռամսյակի հաստատագրված վճարումների դրույքաչափերի հաշվարկումը իրականացվելու է 1993թ. համար հաստատված դրույքաչափերի կիրառմամբ` մեծացնելով դրանք 25 անգամ և համապատասխանաբար վերցնելով դրա 1/4 (միայն մեկ եռամսյակի համար) մասը,

բ) հաշվառման, ծանուցագրերի ուղարկման, հաշվարկների ներկայացման և գումարի վճարման ժամկետները համապատասխանեցվում են «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետների հետ.

վճարողների հաշվառում ------------------ հուլիսի 1-ի դրությամբ եկամտահարկի հաստատագրված վճարումների

ծանուցագրի իջեցում կամ շահութահարկի

հաստատագրված վճարումների հաշվարկի

ներկայացում --------------------------------մինչև սեպտեմբերի 1-ը

եկամտահարկի հաստատագրված վճարումների

մուծում -------------------------------------- -մինչև նոյեմբերի 15-ը

շահութահարկի հաստատագրված վճարումների

մուծում -------------------------------------- մինչև հոկտեմբերի 25-ը

Մնացած հարցերում պահպանվել են ՀՀ կառավարության վերը նշված հ.461 և հ.535 որոշումներով սահմանված կարգերը: Կարելի է նաև 1994թ. համար հաշվարկված եկամտահարկի հաստատագրված վճարումների (հունվար-մարտ) և հողի հարկի (ապրիլ- դեկտեմբեր) գումարները քաղաքացուն և գյուղացիական տնտեսությանը գանձման առաջադրել միևնույն ծանուցագրով: Ընդ որում հաշվարկված հաստատագրված վճարումները լրիվությամբ և հողի հարկի գումարի կեսը ենթակա են գանձման մինչև 1994թ. նոյեմբերի 15-ը, իսկ հողի հարկի գումարի մյուս կեսը` մինչև 1995թ. ապրիլի 15-ը: Մնացած հողօգտագործողներից 1994թ. I եռամսյակի համար շահութահարկի հաստատագրված վճարումների և II,III եռամսյակների համար հաշվարկված հողի հարկի գումարների վճարման միասնական ժամկետ է ընդունվում 1994թ. հոկտեմբերի 25-ը: 1994թ. IV եռամսյակի և հետագա ժամանակաշրջանների համար հողի հարկի գանձումն իրականացվում է «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

3.Հողի հարկի հաշվարկումը 1994թ. ընթացքում իրականացվելու է «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի հիման վրա միայն 9 ամիսների (ապրիլ-դեկտեմբեր) համար:

Ժամանակավորապես, մինչև ՀՀ կառավարության կողմից առանձին որոշման ընդունումը, ՀՀ Գերագույն խորհրդի 14.02.1994թ. «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկման մասին» որոշման 2բ) կետի կապակցությամբ (գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական գործունեության տարբերակման կարգի մշակում), համաձայն ՀՀ կառավարության 06.06.1994թ. հ.02-3306 գրության, պետք է առաջնորդվել ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության կողմից մշակված և 1993թ. հաստատված «Տնտեսական գործունեության բոլոր տեսակների ընդհանուր դասակարգիչով»:

Հայտնվում է նաև, որ հողի հարկի հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ կառավարության 1994թ. հունիսի 1-ի «1994թ. հունվարի 1-ի դրությամբ պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» հ.251 որոշմամբ հաստատված հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը կամ կադաստրային գնահատման արժեքը:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
Հրահանգչական նամակ