Սեղմել Esc փակելու համար:
1995 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1995 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

1995 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ
ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հայխնայբանկում բնակչության խնայողությունների ինդեքսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

1. 1995 թվականի ընթացքում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից 1995 թվականին հանրապետական բյուջե մուտք եղած գումարների 15 տոկոսն ուղղել Հայխնայբանկում բնակչության խնայողությունների ինդեքսավորմանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` իրականացնել բնակչության խնայողությունների ինդեքսավորում կիսամյակը մեկ` սեփականաշնորհումից բյուջե մուտք եղած փաստացի գումարների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագրի մասին» որոշման ծրագրի 12-րդ կետի (աղյուսակ 1) սեփականաշնորհումից և ապապետականացումից սպասվելիք միջոցների օգտագործման բնագավառների օգտագործման առաջին ուղղությունից` բնակչության սոցիալական պաշտպանվածությանն ուղղված միջոցառումների ֆինանսավորում, 0,2 բաշխման գործակցով: 0,15 գործակցի չափով ուղղել Հայխնայբանկում բնակչության խնայողությունների ինդեքսավորմանը և Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի սպասվելիք միջոցների օգտագործման բնագավառում Հայխնայբանկում բնակչության խնայողությունների ինդեքսավորման ուղղությանը 0,15 բաշխման գործակցով սահմանել առանձին տողով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մինչև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում 1996 թվականի պետական բյուջեի քննարկումը, բայց ոչ ուշ, քան 1995 թվականի դեկտեմբերի 1-ը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություն նախկին ԽՍՀՄ խնայբանկի Հայաստանի Հանրապետության բանկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողությունների փոխհատուցման լրացուցիչ միջոցառումների մասին:

 

27 մարտի 1995 թվականի:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
27.03.1995
N ՀՆ-1142-I
Որոշում