Սեղմել Esc փակելու համար:
ՀԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1989 Թ. ԴԵԿՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1989 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1989 ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 1990 թ. թիվ 428

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1989 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1989 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի «ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 825 ՈՐՈՇՈՒՄԸ» ԹԻՎ 640 ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ, ԳԵՏՏՈՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՊԱՀՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՈԼՈՐ ՆԱԽԿԻՆ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 640 որոշման գործողությունը տարածել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների, գետտոների և այլ հարկադրական պահման վայրերի բոլոր նախկին անչափահաս կալանավորների վրա:

2. Ֆաշիստական և երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրանց դաշնակիցների կողմից ստեղծված համակենտրոնացման ճամբարների, գետտոների և այլ հարկադրական պահման վայրերի նախկին անչափահաս կալանավորներին արտոնություններ տրվում են արտոնությունների իրավունքի մասին հատուկ վկայականի հիման վրա:

Մինչև հատուկ վկայականի կիրառումը սույն որոշման մեջ նշված քաղաքացիներին արտոնությունները տրվում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 640 որոշման «ա» կետին համապատասխան տրվող վկայականի հիման վրա:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ նախատեսված միջոցառումները իրականացնելու համար անհրաժեշտ ծախսերը կատարվում են 1990-1992 թվականներին Վ. Ի. Լենինի անվան Խորհրդային մանկական ֆոնդի միջոցների հաշվին:

4. Համաձայնվել Վ. Ի. Լենինի անվան Խորհրդային մանկական ֆոնդի առաջարկության հետ` ֆաշիստների և երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրանց դաշնակիցների կողմից ստեղծված համակենտրոնացման ճամբարների, գետտոների և այլ հարկադրական պահման վայրերի նախկին անչափահաս կալանավորների գործերով միջգերատեսչական հասարակական հանձնաժողով կազմելու մասին` նշված կարգի անձանց արտոնությունների իրավունքի վերաբերյալ վիճելի հարցերի քննարկման ժամանակ եզրակացությունների նախապատրաստման նպատակով:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 640 որոշման «ա» կետի առաջին պարբերությունը այն մասում, որը վերաբերում է ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս կալանավորներին, նրանց ազատման պահին, արտոնություններ տալու համար անհրաժեշտ առավելագույն տարիքին:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
25.09.1990
N 428
Որոշում