ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
28 սեպտեմբերի 1990 թ. թիվ 432
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության զինանշանը և հիմնը «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի ոգուն և անկախ պետականության հաստատման սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում  է.
1. Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման, հայտարարել Հայաստանի Հանրապետության զինանշանի և հիմնի ստեղծման բաց մրցույթ:
2. Մրցույթի անցկացման ժամկետը սահմանել մեկ ամիս` հայտարարման օրվանից:
3. Մրցույթի անցկացման նպատակով ստեղծել կազմկոմիտե, համաձայն հավելվածի և հանձնարարել նրան`
ա) մինչև 1990 թ. հոկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի հաստատմանը ներկայացնել մրցույթի անցկացման պայմանները.
բ) մրցույթի արդյունքներով մինչև 1990 թվականի նոյեմբերի 25-ը առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ:
4. Մրցույթի անցկացման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի պահեստային ֆոնդի հաշվին:
 
ՀԱՎԵԼՎԱԾ
Հայաստանի Հանրապետության Մինիստրների
խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 28-ի
թիվ 432 որոշման
 
ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ
 
      Վ. Մ. Մանուկյան             -  Հայաստանի Հանրապետության Մինիստրների
                                     խորհրդի նախագահ, կազմկոմիտեի նախագահ
 
      Կ. Խ. Սարդարյան             -  Հայաստանի Հանրապետության Գերագույն
                                     խորհրդի պետականության հաստատման և
                                     ազգային քաղաքականության հարցերի
                                     մշտական հանձնաժողովի նախագահ
                                     (նախագահի տեղակալ)
 
      Ա. Հ. Շիրազ                 -  Հայաստանի նկարիչների միության
                                     վարչության նախագահ
 
      Է. Մ. Միրզոյան              -  Հայաստանի կոմպոզիտորների միության
                                     վարչության նախագահ
 
      Ա. Հ. Գրիգորյան             -  Հայաստանի ճարտարապետների միության
                                     վարչության նախագահ
 
      Ս. Մ. Մուրադյան             -  Նկարիչ
 
      Ռ. Ն. Դավոյան               -  բանաստեղծ
 
      Հ. Ի. Մաթևոսյան             -  գրող
 
      Տ. Ե. Մանսուրյան            -  կոմպոզիտոր
 
      Գ. Մ. Խանջյան               -  նկարիչ
 
      Է. Ս. Հովհաննիսյան          -  Երևանի  պետական կոնսերվատորիայի
                                     ռեկտոր, կոմպոզիտոր
 
      Լ. Հ. Ճգնավորյան            -  Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր
                                     դիրիժոր, գեղարվեստական ղեկավար
 
      Հ. Հ. Չեքիջյան              -  Հայաստանի պետական ակադեմիական
                                     երգչախմբի գեղարվեստական ղեկավար,
                                     գլխավոր դիրիժոր
 
      Շ. Մ. Քոչարյան              -  Հայաստանի Հանրապետության Գերագույն
                                     խորհրդի արտաքին հարաբերությունների
                                     հարցերի հանձնաժողովի անդամ
 
      Ռ. Ա. Ղազարյան              -  Հայաստանի Հանրապետության Գերագույն
                                     խորհրդի կրթության և գիտության, լեզվի
                                     և մշակույթի հարցերի մշտական
                                     հանձնաժողովի նախագահ