Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԳՅՈՒՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 1991 թ. թիվ 397

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը  որոշում  է.

1. Սահմանել, որ Երևան քաղաքի Շահումյանի շրջանային խորհրդի գործկոմի գյուղատնտեսության վարչության համակարգի կոլտնտեսությունների և միջկոլտնտեսային կազմակերպությունների հողային տարածքները գյուղատնտեսական արտադրության համար տրվում են օգտագործման վարձակալական հիմունքներով, սահմանված կարգով:

2. Սահմանել, որ գյուղատնտեսական հողատեսքերը և արտադրության մյուս միջոցներն առաջին հերթին վարձակալության են տրվում առկա կոլտնտեսությունների բոլոր անդամներին, երկրորդ հերթին` պետական հիմնարկ-ձեռնարկություններին, կոոպերատիվներին, այլ կազմակերպությունների և առանձին անհատների:

3. Վարձակալության գործընթացի իրականացումը դնել հողային ռեֆորմի և սեփականաշնորհման շրջանային հանձնաժողովի վրա, ընդ որում Շահումյանի, 18-րդ և 22-րդ կուսհամագումարների անվան կոլտնտեսություններում` առաջիկա 15 օրվա ընթացքում, իսկ Նորագավիթի, Շենգավիթի և Սպանդարյանի անվան կոլտնտեսություններում` նրանց ընդհանուր ժողովների որոշումների համաձայն 1991 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում:

4. Անասնագլխաքանակը վարձակալության տալ կամ սեփականաշնորհել սանիտարական պահանջներին և առկա հողատարածությունների նորմաներին համապատասխան, իսկ ավելցուկ անասնագլխաքանակը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի տնտեսություններին իրացնել պայմանագրային գներով:

i

5. Վարձակալության տրված վարելահողերի, բազմամյա տնկարկների և խոտհարքների տարեկան վարձաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 16-ի թիվ 282 որոշմանը համապատասխան:

6. Սահմանել, որ վարձակալները պարտավոր են պայմանագրային հիմունքներով պետությանը վաճառել բնամթերքը` հողատեսքերն և անասնագլխաքանակը համամասնաբար, ելնելով վերջին 5 տարիների միջին ցուցանիշներից, անասնապահական մթերքների համար այն կրճատելով 1/3-ով:

7. Շրջանային խորհրդի գործկոմի կողմից վարձակալության տրված հողատեսքերի վարձավճարի 50 տոկոսը մուտք անել տեղական բյուջե, իսկ մնացած 50 տոկոսը` քաղաքային բյուջե:

8. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի վրա:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
13.06.1991
N 397
Որոշում