Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0886.060702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2002 թվականի N 886-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության թանգարանները և գրադարանները` համաձայն NN 1 և 2 հավելվածների, վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն NN 3 և 4 հավելվածների:

2. Մինչև վերակազմակերպումը` պետական հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից տրամադրված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:

3. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին:

Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

4. Սահմանել, որ`

ա) սույն որոշմամբ մշակութային գործունեություն է մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, տարածումը և մեկնաբանումը, մշակութային բարիքների` ծառայությունների և արտադրանքի (ապրանքների) մատուցումը և իրացումը.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է.

գ) պետական ոչ առևտրային կազմակերպություններն օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան սահմանված կարգով իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` արտադրական գործունեության իրականացում, ծառայությունների մատուցում և արտադրանքի (ապրանքների) իրացում, հանրային սննդի կազմակերպում` այնքանով, որքանով այդ գործունեությունը ծառայում ու համապատասխանում է պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը.

դ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.1. Սահմանել, որ «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) գրադարանային գործունեության իրականացումը.

բ) գրական ժառանգության պահպանման, տարածման ու գրավոր մշակույթի զարգացման նպաստավոր պայմանների ստեղծումը.

գ) ազգային և համաշխարհային դասական ու ժամանակակից լավագույն գրական ստեղծագործություններին հանրությանը հաղորդակից դարձնելը.

դ) հայ դասական ու ժամանակակից գրականության հանրահռչակումն օտարերկրյա պետություններում:

(4.1-ին կետը լրաց. 05.04.18 թիվ 389-Ն որոշում)

5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը:

(5-րդ կետը փոփ. 16.12.10 թիվ 1686-Ն, 30.04.15 թիվ 441-Ն որոշումներ)

5.1. (5.1-ին կետն ուժը կորցրել է 30.04.15 թիվ 441-Ն որոշում)

(5.1-րդ կետը լրաց. 16.12.10 թիվ 1686-Ն որոշում)

6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների` պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման 3-րդ կետին համապատասխան հանձնվող գույքի գրանցման և հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հունիսի 6-ի N 886-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ

 

._______________________________________________________________.

|NN |                 Թանգարանի անվանումը                       |

|ը/կ|                                                           |

|___|___________________________________________________________|

|1. |Հայաստանի ազգային պատկերասրահ                              |

|___|___________________________________________________________|

|2. |Հայաստանի պատմության պետական թանգարան                      |

|___|___________________________________________________________|

|3. |Գրականության և  արվեստի պետական թանգարան                   |

|___|___________________________________________________________|

|4. |Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարան             |

|___|___________________________________________________________|

|5. |Հայ և  ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան           |

|___|___________________________________________________________|

|6. |Սիսիանի պատմության թանգարան                                |

|___|___________________________________________________________|

|7. |Հրազդանի երկրագիտական թանգարան                             |

|___|___________________________________________________________|

|8. |Փայտարվեստի պետական թանգարան                               |

|___|___________________________________________________________|

|9. |Ռուսական արվեստի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) թանգարան |

|___|___________________________________________________________|

|10.|«Երվանդ Քոչար» թանգարան                                    |

|___|___________________________________________________________|

|11.|Հովհ. Թումանյանի թանգարան                                  |

|___|___________________________________________________________|

|12.|Ս. Փարաջանովի թանգարան                                     |

|___|___________________________________________________________|

|13.|Ա. Իսահակյանի տուն-թանգարան                                |

|___|___________________________________________________________|

|14.|Ե. Չարենցի տուն-թանգարան                                   |

|___|___________________________________________________________|

|15.|Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան                              |

|___|___________________________________________________________|

|16.|Ա. Խաչատրյանի տուն-թանգարան                                |

|___|___________________________________________________________|

|17.|Օրբելի եղբայրների թանգարան                                 |

|___|___________________________________________________________|

|18.|Մ. Սարյանի թանգարան                                        |

|___|___________________________________________________________|

|19.|Խ. Աբովյանի տուն-թանգարան                                  |

|___|___________________________________________________________|

|20.|Ցուցահանդեսային կենտրոն                                    |

|___|___________________________________________________________|

|21.|(21-րդ կետն ուժը կորցրել է 04.08.05 թիվ 1237-Ն որոշում)    |

._______________________________________________________________.

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հունիսի 6-ի N 886-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ

 

.___________________________________________________.

|NN |            Գրադարանի անվանումը                |

|ը/կ|                                               |

|___|_______________________________________________|

|1. |Հայաստանի ազգային գրադարան                     |

|___|_______________________________________________|

|2. |Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական գրադարան |

|___|_______________________________________________|

|3. |Հանրապետական երաժշտական գրադարան               |

|___|_______________________________________________|

|4. |Արագածոտնի մարզի հանրապետական գրադարան         |

|___|_______________________________________________|

|5. |Արարատի մարզի հանրապետական գրադարան            |

|___|_______________________________________________|

|6. |Արմավիրի մարզի հանրապետական գրադարան           |

|___|_______________________________________________|

|7. |Գեղարքունիքի մարզի հանրապետական գրադարան       |

|___|_______________________________________________|

|8. |Լոռու մարզի հանրապետական գրադարան              |

|___|_______________________________________________|

|9. |Շիրակի մարզի հանրապետական գրադարան             |

|___|_______________________________________________|

|10.|Կոտայքի մարզի հանրապետական գրադարան            |

|___|_______________________________________________|

|11.|Սյունիքի մարզի հանրապետական գրադարան           |

|___|_______________________________________________|

|12.|Վայոց ձորի մարզի հանրապետական գրադարան         |

|___|_______________________________________________|

|13.|Տավուշի մարզի հանրապետական գրադարան            |

.___________________________________________________.

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հունիսի 6-ի N 886-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ

 

._______________________________________________________________.

|NN |                 Թանգարանի անվանումը                       |

|ը/կ|                                                           |

|___|___________________________________________________________|

|1. |Հայաստանի ազգային պատկերասրահ                              |

|___|___________________________________________________________|

|2. |Հայաստանի պատմության թանգարան                              |

|___|___________________________________________________________|

|3. |Ե. Չարենցի անվան գրականության և  արվեստի թանգարան          |

|___|___________________________________________________________|

|4. |Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան   |

|___|___________________________________________________________|

|5. |Հայ և  ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան           |

|___|___________________________________________________________|

|6. |Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան                |

|___|___________________________________________________________|

|7. |Հրազդանի երկրագիտական թանգարան                             |

|___|___________________________________________________________|

|8. |Փայտարվեստի թանգարան                                       |

|___|___________________________________________________________|

|9. |Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) |

|___|___________________________________________________________|

|10.|Երվանդ Քոչարի թանգարան                                     |

|___|___________________________________________________________|

|11.|Հ. Թումանյանի թանգարան                                     |

|___|___________________________________________________________|

|12.|Ս. Փարաջանովի թանգարան                                     |

|___|___________________________________________________________|

|13.|Ա. Իսահակյանի տուն-թանգարան                                |

|___|___________________________________________________________|

|14.|Ե. Չարենցի տուն-թանգարան                                   |

|___|___________________________________________________________|

|15.|Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան                              |

|___|___________________________________________________________|

|16.|Ա. Խաչատրյանի տուն-թանգարան                                |

|___|___________________________________________________________|

|17.|Օրբելի եղբայրների տուն-թանգարան                            |

|___|___________________________________________________________|

|18.|Մ. Սարյանի տուն-թանգարան                                   |

|___|___________________________________________________________|

|19.|Խ. Աբովյանի տուն-թանգարան                                  |

|___|___________________________________________________________|

|20.|(20-րդ կետն ուժը կորցրել է 24.11.16 թիվ 1204-Ն որոշում)    |

|___|___________________________________________________________|

|21.|Հայաստանի ազգային ֆիլմադարան                               |

._______________________________________________________________.

(3-րդ հավելվածը փոփ. 20.11.08 թիվ 1343-Ն, 24.11.16 թիվ 1204-Ն որոշումներ)

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հունիսի 6-ի N 886-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ

 

.______________________________________________________.

|NN |            Գրադարանի անվանումը                   |

|ը/կ|                                                  |

|___|__________________________________________________|

|1. |Հայաստանի ազգային գրադարան                        |

|___|__________________________________________________|

|2. |Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան         |

|___|__________________________________________________|

|3. |(3-րդ կետն ուժը կորցրել է 24.11.16 թիվ 1204-Ն     |

|   |որոշում)                                          |

|___|__________________________________________________|

|4. |Վ. Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարան  |

|___|__________________________________________________|

|5. |Օ. Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան     |

|___|__________________________________________________|

|6. |Արմավիրի մարզային գրադարան                        |

|___|__________________________________________________|

|7. |Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան|

|___|__________________________________________________|

|8. |Լոռու մարզային գրադարան                           |

|___|__________________________________________________|

|9. |Շիրակի մարզային գրադարան                          |

|___|__________________________________________________|

|10.|Կոտայքի մարզային գրադարան                         |

|___|__________________________________________________|

|11.|Սյունիքի մարզային գրադարան                        |

|___|__________________________________________________|

|12.|Վայոց ձորի մարզային գրադարան                      |

|___|__________________________________________________|

|13.|Տավուշի մարզային գրադարան                         |

.______________________________________________________.

(4-րդ հավելվածը փոփ. 20.03.03 թիվ 276-Ն, 20.05.04 թիվ 751-Ն, 24.11.16 թիվ 1204-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.2002
N 886-Ն
Որոշում