Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 1990 թ. թիվ 558

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 6-ի «Ժողովրդական վերահսկողության մարմինների լուծարման մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի գործերի կառավարչությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական վերահսկողության կոմիտեի իրավահաջորդը:

2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 763 կարգադրությանը համապատասխան Հայաստանի ժողովրդական վերահսկողության կոմիտեի հիմնական ֆոնդերը (շենքը և հիմնական միջոցները), ինչպես նաև փոքրարժեք գույքը 1990 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռից-հաշվեկշիռ հանձնել Հայաստանի Հանրապետության հատուկ տնտեսական ծրագրերի իրագործման պետական կոմիտեին, իսկ ժողովրդական վերահսկողության քաղաքային և շրջանային կոմիտեների ունեցվածքը` համապատասխանաբար ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` քննության առնել Հայաստանի հանրապետության ժողովրդական վերահսկողության կոմիտեի կողմից ներկայացված լուծարման հետ կապված ծախսերի նախահաշիվը և կառավարության լուծումը պահանջող հարցերի վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդ:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
05.12.1990
N 558
Որոշում