Սեղմել Esc փակելու համար:
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԸ ԳՅՈՒՂԱՑԻԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 1991 թ. թիվ 176

 

i

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԸ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՇԽԵԼԻՍ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքի 8 հոդվածին համապատասխան, Հայաստանի

Հանրապետության Նախարարների խորհուրդը    ո  ր  ո  շ  ո  ւ  մ    է.

Լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների անասնագլխաքանակը գյուղացիական տնտեսություններին բաշխելիս սահմանել անասնագլխաքանակի նվազագույն չափ, համաձայն հավելվածի:

i

Թույլատրել հողային ռեֆորմի և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովներին` բացառության կարգով, անասնազուրկ, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, կենսաթոշակառուներին, անաշխատունակ, հաշմանդամ անձինք ունեցող ընտանիքներին սեփականաշնորհել 1-ական գլուխ կով կամ էգ մոզի, առանց բնամթերային պարտավորությունների:

/լրաց. 31.12.91 թիվ 695 որոշում/

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի

ԹԻՎ 176 ՈՐՈՇՄԱՆ

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԸ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՇԽԵԼԻՍ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ

 

__________________________________________________________________________

Անասունի տեսակը              |           Քանակը

|         (գլուխներով)

__________________________________________________________________________

 

  Խոշոր եղջերավոր անասուն                              5

 

       այդ թվում` կով                                  2

 

  Մանր եղջերավոր անասուն                               20

 

       այդ թվում` մաքի                                 6

 

  Խ ո զ                                                15

 

       այդ թվում` խոզամայր                             3

 

  Թռչուն                                              300

 

       այդ թվում` ածան հավ                            250

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
06.03.1991
N 176
Որոշում