Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ...

 

 

 ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ                      ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

 ՀՀ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ             ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ

 ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ            ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 9 դեկտեմբերի 1993թ.              13 դեկտեմբերի 1993թ.

թ.1-3ա-427

 

ԿԱՐԳ

Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար

վարձի վճարումների վերահսկողության մասին

 

Սույն կարգը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993թ. սեպտեմբերի 8-ի «Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձաչափեր սահմանելու մասին» թիվ 448 որոշման:

 

1.Ընդհանուր դրույթներ

 

1. Վարձի վճարումներ կատարվում են արդյունաբերության մեջ ջրի օգտագործման, օգտակար հանածոների, հանքային շինանյութերի և հանքային ջրերի արդյունահանման, անշարժ աղբյուրներից և ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումների, հոսքաջրերի բացթողման, աղբյուսներում թափոնների տեղադրման, ինչպես նաև երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման դիմաց ծախսված գումարների մարման համար:

2. Վարձի վճարումներ կատարում են ՀՀ տարածքում գործող բոլոր ձեռնարկությունները, հիմնարկները, հաստատությունները և կազմակերպությունները /այսուհետև ձեռնարկություններ/ անկախ կազմակերպական իրավական տեսակից:

 

2. Վարձի վճարումների օբյեկտը և նրա հաշվարկման կարգը

 

3. Վարձի վճարումների հաշվարկման օբյեկտ են հանդիսանում`

ա/ հանքային և մակերևութային ու ստորերկրյա ջրերի օգտագործման ծավալը, օգտակար հանածոների, հանքային շինանյութերի մարվող պաշարների քանակը,

բ/ անշարժ աղբյուրներից և ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումների, հոսքաջրերի մեջ պարունակվող վնասակար նյութերի բացթողման, աղբյուսներում թափոնների տեղադրման քանակը:

4. Այն արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք իրենց հոսքաջրերը լցնում են քաղաքային կամ շրջանային մաքրման կայան ունեցող կոյուղու համակարգ, արտահոսքերի վարձի վճարումների գումարը հաշվարկում են կախված նյութերի և օրգանական աղտոտվածության /թթվածնի կենսաբանական պահանջ /ԹԿՊ/ սահմանային թույլատրելի քանակությունից ոչ բարձր, իսկ մնացած վնասակար նյութերինը` կոյուղու համակարգը շահագործող կազմակերպության կողմից սահմանված քանակությունների սահմաններում:

5. Այն դեպքում, երբ արդյունաբերական ձեռնարկության ջրամատակարարումը և հոսքաջրերի հեռացումը կատարվում է կոմունալ կամ այլ կազմակերպությունների համապատասխան համակարգերի օգտագործմամբ, ապա վարձի վճարումը կատարվում է անկախ ջուր առաքողին կամ հոսքաջուր ընդունող կազմակերպություններին համակարգերի շահագործման ծառայությունների դիմաց վճարվող գումարների:

6. Ջրօգտագործման և վնասակար նյութերի արտահոսքերի ցուցանիշները որոշվում են ջրօգտագործող ձեռնարկության կողմից` ըստ առաջնային հաշվառման փաստաթղթերի, որոնք լրացվում են ջրաչափ սարքերի ցուցմունքների և հոսքաջրերի լաբորատոր անալիզների հիման վրա` ըստ գործող կարգի:

Իսկ ջրաչափ սարքերի և հոսքաջրերի լաբորատոր անալիզների բացակայության դեպքում վարձը հաշվարկվում է ջրօգտագործման ձեռնարկության աշխատանքի առավելագույն ռեժիմի համապատասխան չափով:

7. Օգտակար հանածոների, հանքային շինանյութերի արդյունահանման վարձը հաշվարկվում է «Օգտակար հանածոների կորզումը արդյունահանման ժամանակ» 70-տա վիճակագրական տարեկան հաշվետվության հիման վրա, իսկ երկրաբանահետախուզական աշխատանքների ծախսված գումարների մարման վարձը` 70-տա և 2-տա /ջրտնտ/ վիճակագրական տարեկան հաշվետվությունների հիման վրա:

8. Ձեռնարկությունները ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետման համար վարձի վճարումները հաշվարկում են «Ավտոտրանսպորտի մասին» 1-տր /խճուղի/ վիճակագրական տարեկան հաշվետվության հիման վրա:

 

3. Վարձի վճարումների հաշվարկման ու վճարման կարգը և ժամկետները

 

9. Վճարողները վարձի տարեկան գումարները որոշում են ինքնուրույն` ելնելով սույն կարգի կետ 3 նշված հաշվարկման օբյեկտից և սահմանված վարձաչափերից:

10. Սույն կարգի 9 կետով սահմանված ձևով կատարված փաստացի վարձի հաշվարկը /հաշվարկի ձևը բերված է հավելված 1-ում/ ենթակա է պարտադիր համաձայնեցման ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության հետ:

11. Հաշվետու տարվա յուրաքանչյուր եռամսյակում վճարողները կատարում են վարձի կանխավճարի մուծումներ` ելնելով նախորդ տարվա տարեկան փաստացի մուծված վարձի գումարից:

Այն դեպքերում, երբ նախորդ տարվա փաստացի մուծված վարձի գումարը բացակայում է /նոր կազմավորված ձեռնարկություն/, ապա վարձի եռամսյակային կանխավճարների չափը որոշում է վճարողը ինքնուրույն` ելնելով ձեռնարկության նախագծային հզորությունից:

12. Վճարողները մինչև հաշվետու տարվա հունվարի 10-ը իրենց գտնվելու վայրի հարկային մարմիններին են ներկայացնում վարձի կանխավճարների մասին տեղեկանք` թիվ 2 հավելվածում նշված ձևով:

Տարվա ընթացքում վճարող դարձած /նոր ստեղծված/ ձեռնարկությունները նշված տեղեկանքը ներկայացնում են մինչև վճարող դառնալու եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:

13. Վարձի եռամսյակային կանխավճարները բյուջե մուծվում են յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ից ոչ ուշ:

14. Տարվա ավարտից հետո վճարողները հաշվարկում են տարեկան փաստացի վարձի վճարումների գումարը կից ձևի /հավելված 1/ համապատասխան, համաձայնեցնում ՀՀ բնութնախարարության հետ և տարեկան հաշվապահական հաշվետվությունների ու հաշվեկշիռների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ներկայացնում են իրենց գտնվելու վայրի հարկային մարմիններին:

15. Վճարումից խուսափելու, սահմանված կարգով վիճակագրական հաշվետվություններ չներկայացնելու դեպքում վարձի վճարումը հաշվարկվում է վճարողի աշխատանքի առավելագույն ռեժիմի համապատասխան չափով ՀՀ բնութնախարարության կողմից սահմանված կարգով:

 

4. ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության և

ՀՀ գյուղատնտեսության նախարարության իրավունքներն ու

պարտականությունները վարձի վճարումների վերահսկողության գործում

 

16. Բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը կազմակերպում և իրականացնում է մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի արտանետումների պետական նորմավորումը, հաշվառումը և պետական վերահսկողությունը: Ընդ որում գրանցումից և վճարումներ կատարելուց խուսափելու դեպքում ՀՀ բնութնախարարությունը սահմանված կարգով գնահատում է ձեռնարկությունների վնասակար արտանետումները, դրա հիման վրա հաշվարկում վարձի գումարը և ներկայացնում համապատասխան հարկային մարմնին` գանձման: Արտանետումների գույքագրման ծախսերը կրում է ձեռնարկությունը ըստ սահմանված գնացուցակի:

17. ՀՀ բնութնախարարությունը կազմում և հաստատում է արտանետումներ /արտահոսք, աղբյուսներում թափոնների տեղադրում/ իրականացնող, հանքային շինանյութեր և օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկությունների ցանկը, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը /Ջրային ռեսուրսների վարչություն/ ջրօգտագործող ձեռնարկությունների ցանկը և ներկայացնում են ՀՀ հարկային պետական տեսչությանը եռամսյակը մեկ, մինչև կանխավճարի մուծումների կատարման համար սահմանված ժամկետները:

18. ՀՀ բնութնախարարությունը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը /Ջրային ռեսուրսների վարչություն/ ջրօգտագործման և ջրային պաշարների պահպանության բնագավառում իրենց լիազորությունների համապատասխան կազմակերպում և վերահսկում են`

ա/ ջրօգտագործման հաշվառումը /2-տա ջրտնտ/.

բ/ հատուկ ջրօգտագործման թույլտվություն տալը.

գ/ ջրօգտագործման և հոսքաջրերի բացթողման անհատական նորմատիվ փաստաթղթերի

կազմումը.

դ/ ջրօգտագործման լիմիտների հաստատումը.

ե/ հոսքաջրերի մեջ վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտահոսքերի

/ՍԹԱ/ փաստաթղթերի կազմումը:

19. Գործող մեթոդական փաստաթղթերով և հրահանգներով ձեռնարկությունների արտանետումների հաշվառման կազմակերպման, հանքային շինանյութերի և օգտակար հանածոների մարվող պաշարների համար վճարի վերահսկողությունը իրականացնում է ՀՀ բնութնախարարությունը, իսկ ջրօգտագործմանը` ՀՀ գյուղնախարարությունը /Ջրային ռեսուրսների վարչություն/:

20. Օգտակար հանածոների, հանքային շինանյութերի մարվող պաշարների և երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վարձի վճարումները ստուգվում են օգտակար հանածոների պաշարների շարժի հաշվառման և վերահսկողության ընթացքում մարվող պաշարների քանակի ճշտված տվյալներով: Այդ նպատակով արդյունահանող ձեռնարկությունների պաշարների շարժը ստուգող աշխատանքային խմբերի կազմում պարտադիր կերպով ընդգրկվում են Բնութնախարարության ներկայացուցիչները:

21. Աղբյուսներում թափոնների տեղադրման վարձի գումարը ստուգվում է նախորդ տարվա թափոնների կուտակման համար պատասխանատու և աղբյուսներում թափոններ տեղադրող ձեռնարկությունների միջև կնքված պայմանագրերի ճշտված տվյալներով:

Թափոնների դասակարգումը ստուգվում է «Թափոնների առաջացման, օգտագործման և վնասազերծման մասին» 1-թափոններ վիճակագրական տարեկան հաշվետվության հիման վրա:

22. ՀՀ բնութնախարարությունը յուրաքանչյուր տարվա մարտի 15-ին ՀՀ հարկային պետական տեսչությանն է ներկայացնում ամփոփ հավելված 1-ձևը:

 

5. ՀՀ հարկային պետական տեսչության պարտականությունները վարձի

վճարումների վերահսկողության գործում

 

23. ՀՀ հարկային պետական տեսչությունը իր վարչատարածքային ստորաբաժանումների միջոցով վերահսկում է ձեռնարկությունների կողմից բնօգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման վարձի վճարումների, այդ թվում կանխավճարային մուծումների ժամանակին կատարումը:

24. Վճարողների կողմից տարեկան վարձի վճարումների փաստացի հաշվարկը ներկայացվելուց հետո հարկային մարմինները պարտավոր են 10-օրյա ժամկետում կատարել վարձի վճարումների գումարի վերահաշվարկ:

25. Վարձի վճարումների գումարը /այդ թվում կանխավճարային մուծումների/ սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում վճարողից գանձվում է տույժ` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարման ենթակա գումարի 0,5%-ի չափով:

26. Վարձի վճարումների ավելորդ մուծված գումարները հաշվանցվում են հերթական վճարումների հաշվին կամ վերադարձվում վճարողին նրա գրավոր դիմումը ստանալուց 5-օրյա ժամկետում:

27. Վարձի վճարումների այն գումարները, որոնք ավել են վճարվել դրանց սխալ հաշվարկման կամ իրավասու պետական մարմինների կողմից վարձի վճարումի գանձման սահմանված կարգի խախտման հետևանքով, ենթակա են վերադարձման կամ հաշվանցման վճարողի վճարելիք այլ գումարների հաշվին, այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` ավելի վճարելու օրվան հաջորդող 3 տարիների դիմաց:

Վարձի վճարումի ավել վճարված գումարները վերադարձնելու մասին հարկային մարմիններին դիմում տալը կասեցնում է նշված ժամկետի ընթացքը:

 

6. Վճարողների պարտականությունները

 

28. Վճարողները պարտավոր են սահմանված ժամկետներում ՀՀ բնութնախարարությանը, իսկ ջրօգտագործող ձեռնարկությունները նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը /Ջրային ռեսուրսների վարչություն/ ներկայացնել վարձի հաշվարկների համար անհրաժեշտ վիճակագրական համապատասխան հաշվետվությունները, այլ տեղեկությունները և կանգնել հաշվառման:

29. Արտանետումներ իրականացնող ձեռնարկությունները պարտավոր են ենթարկվել արտանետումների նորմավորման կամ ստանալ արտանետումների թույլտվություն:

30. Ջրօգտագործող ձեռնարկությունները ոչ ուշ քան հաշվետու տարվա դեկտեմբերի 15-ը ՀՀ բնութնախարարություն և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն /Ջրային ռեսուրսների վարչություն/ են ներկայացնում ջրօգտագործման տարեկան 2-տա /ջրտնտ/ ձևը և վճարի 1-բավ ձևը:

31. Ջրօգտագործման և վնասակար նյութերի արտահոսքի համար վարձի գումարի ճիշտ հաշվարկման և պետական հաշվետվության 2-տա /ջրտնտ/ ձևերի լրացման նպատակով հաշվառման ենթակա բոլոր ձեռնարկությունները պարտավոր են մեկ տարվա ընթացքում մշակել և ՀՀ բնութնախարարության ու ՀՀ գյուղնախարարության /Ջրային ռեսուրսների վարչություն/ հաստատմանը ներկայացնել`

ա/ հատուկ ջրօգտագործման թույլտվությունը.

բ/ ջրօգտագործման և հոսքաջրերի բացթողման անհատական նորմաները.

գ/ ջրօգտագործման լիմիտները.

դ/ հոսքաջրերում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտահոսքերի

/ՍԹԱ/ նորմաները: Սահմանային թույլատրելի արտանետումների /ՍԹԱ/ կազմում լրացուցիչ պետք է նշվի`

- առավելագույն հնարավոր արտանետումները` բոլոր արտածվող աղբյուրներից հեռացվող վնասակար նյութերի քանակները /արտանետումները/ , որոնք կարող են առաջանալ աղբյուրների անընդհատ աշխատանքի դեպքում մեկ տարվա ընթացքում /նշելով ընդհանուր աշխատաժամերը/.

- արտանետումների հաշվառում իրականացնելու ռեժիմը և կարգը:

32. Հանքային շինանյութեր և օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկությունները պարտավոր են ՀՀ բնութնախարարություն ներկայացնել 70-տա հաշվետվությունը:

33. Արտանետումների /արտահոսքեր, թափոններ/ որակական և քանակական տվյալների ճշտության, ինչպես նաև բնօգտագործման վճարումները ժամանակին և ճիշտ կատարելու համար պատասխանատվություն է կրում ձեռնարկությունը:

 

Հավելված 1 Համաձայնեցված է ՀՀ բնութնախարարության հետ

«»        1993թ.

 

ՀԱՇՎԱՐԿ փաստացի վարձի

 

--------------------------------------------------------------------------

/ձեռնարկության, կազմակերպության անվանումը/

 

19թ.----------------------------------------------------------------համար

հ.ռ.

------------------------------------------------------------------------

ցուցանիշը                                 վճարողի      ՀՊՏ

                                          տվյալ-       տվյալ-

                                          ներով        ներով

--------------------------------------------------------------------------

1.Հաշվարկված վարձի վճարումների

գումարը 2.Վճարված է կանխավճարի տեսքով 3.Ենթակա է լրացուցիչ վճարման 4.Ենթակա է պակասեցման

 

Հաշվարկի ներկայացման համար սահմանված ժամկետը -------------------

 

    Ձեռնարկության ղեկավար            ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ

                                    ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

    Գլխ./ավագ/ հաշվապահ                ՏԵՍՈՒՉ

 

Ձեռնարկությունները լրացնում են միայն 1-ին տողը:

 

Հավելված 2

 

ՏԵՂԵԿԱՆՔ վարձի կանխավճարների գումարների մասին

 

------------------------------------------------------------------------

/ձեռնարկության, միավորման, կազմակերպության անվանումը/

/հազ.ռուբ./

--------------------------------------------------------------------------

                     տարե-    1-ին        2-րդ        3-րդ        4-րդ

                     կան      եռամ.       եռամ.       եռամ.       եռամ.

--------------------------------------------------------------------------

1. Նախորդ տարվա

փաստացի վարձի

գումարը 2. Նախագծային

հզորությանը

համապատասխան

հաշվարկված

վարձավճարի գումարը 3. Բյուջե մուծման

ենթակա վարձի

կանխավճարի գումարը

 

Ձեռնարկության /կազմակերպության/

ղեկավար

 

Գլխ./ավագ/ հաշվապահ

 

Հավելված N3 ՀՀ կառավարության 1993թ. սեպտեմբերի 8-ի N 448 որոշման

 

Ջրօգտագործման վարձաչափերը

 

/մեկ խոր. մետրի համար` ռուբլիներով/

--------------------------------------------------------------------------

Ջրերի                      Ջրօգտագործման     Երկրաբանահետախուզական

տարատեսակները                 վարձաչափը      աշխատանքների համար

                                             ծախսված գումարների

                                             մարման վարձաչափը

--------------------------------------------------------------------------

Մակերևութային  ջրեր

   արդյունաբերական նպատակով   0,2            -

 

Ստորերկրյա ջրեր

 

խմելու համար պիտանի,

   արդյունաբերական նպատակով   1,35           0,2

 

խմելու համար ոչ պիտանի,

   արդյունաբերական նպատակով   0,64            0,1

 

Հանքային ջրեր

 

   արդյունաբերական նպատակով   144,0              48,0

   բուժական նպատակով          72,0              24,0

 

Ծանոթագրություն.- Ձկնաբուծության բնագավառում վճարման ենթակա է օգտագործված ջրի ընդհանուր քանակի 5 տոկոսը:

 

Հավելված N4 ՀՀ կառավարության 1993թ. սեպտեմբերի 8-ի N 448 որոշման

 

Օգտակար հանածոների արդյունահանման վարձաչափերը

 

/մեկ միավոր մարված պաշարի համար` ռուբլիներով/

 

Օգտակար հանածոյի     Չափի միավորը  Մարվող պաշարի   երկրաբանահետախուզական

 անվանումը                        վարձաչափը      աշխատանքների համար ծախս-

                                                   ված գումարների մարման վար-

                                                   ձաչափը

Պղնձամոլիբդենային հանքաքար

 Զանգեզուրի կոմբինատ    տ             3,12         7,78   

 Ագարակի կոմբինատ       տ             2,16         3,84

Պղնձի հանքաքար

Կապանի հանքավարչություն տ             3,36         9,12   

Շահումյանի հանք         տ             36,12        38,4

Ոսկի պարունակող հանքաքար

  ոսկի                  գ             240,0        7,2    

  արծաթ                 գ             2,4          0,36

 

Հավելված N5 ՀՀ կառավարության 1993թ. սեպտեմբերի 8-ի N 448 որոշման

 

Հանքային շինանյութերի և այլ օգտակար հանածոների արդյունահանման վարձաչափեր

/մեկ միավոր մարված պաշարի համար` ռուբլիներով/

 

Օգտակար հանածոյի       Չափի միավորը   Մարվող      պաշարի

 անվանումը                            վարձաչափը    երկրաբանահետախուզական

                                                   աշխատանքների համար

                                                   ծախսված գումարների

                                                   մարման վարձաչափը

     1                    2             3            4

Երեսապատման քարեր       խոր.մ   

  տուֆ                  -»-           11,4         7,2

ֆելզիտ-տուֆ             -»-           11,16        9,6   

դեկորատիվ ֆելզիտ-տուֆ   -»-           12,96        12,0   

գրանիտ                  -»-           23,64        14,4   

մարմար                  -»-           13,8         12,0   

դեկորատիվ մարմար        -»-           31,68        12,0

կոնգլոմերատներ և

կոնգլոբեկչիաներ        -»-           28,8         12,0    

կրաքար                  -»-           13,8         10,8    

բազալտ                  -»-           8,4          6,0

տրավերտին               -»-           18,6         12,0

Շինարարական քարեր       -»-   

տուֆ ուղիղ կտրվածքի     -»-           3,36         7,2

տուֆ կոպիտ կտրվածքի     -»-           2,52         4,8   

ֆելզիտ տուֆ             -»-           3,96         9,6   

բազալտ և դրան

հավասարեցված ապարներ    -»-           3,36        4,8

Շինարարական ավազ        խոր.մ          0,72         3,6

Հրաբխային խարամ         -»-           0,72         3,6

Ցեմենտի հումք կավեր      տ             0,72         1,8   

կրաքար-տրավերտին         տ             1,2          1,8

Հրակայուն կավեր          տ             3,0          6,0

Գիպսակավեր               տ             0,84         1,8

Պեմզա                  խոր. մ          1,2          3,6

Պեռլիտ                 խոր. մ          3,84         4,8

Բենտոնիտ                տ              13,2         4,8

Դիատոմիտ                տ              4,08         4,8

Կվարցիտներ` հումք

ապակու համար            տ              3,0          3,6

Դոլոմիտ                 տ              1,2          1,8

Ցեոլիտ                  տ              3,84         4,8

Լիպարիտ              խոր. մ            3,84         4,8

Տուֆ                    տ              2,16         1,2

Կերակրի աղ              տ              6,36         7,2

Բնական հանքային ներկեր  տ              0,6          3,6

Կիսաթանկարժեք քարեր և փայլաքարեր

ագաթ                    կգ             75,0         15,6   

փիրուզ                  կգ             506,0        57,6   

վանակատ օբսիդիան        կգ             37,0         10,8   

հասպիս                  կգ             67,0         13,2   

օնիքսաձև  մարմար        կգ             115,0        27,6

 

Հավելված N6 ՀՀ կառավարության 1993թ. սեպտեմբերի 8-ի N 448 որոշման

 

Օդային ավազան արտանետվող վնասակար

նյութերի վարձաչափեր

 

/մեկ տոննայի համար` ռուբլիներով/

 

Նյութի անվանումը                            Վարձաչափը

      1                                         2

Անօրգանական փոշի                              720,0

Ածխածնի օքսիդ                                 12,0

Ածխաջրածիններ                                 720,0

Ամոնիակ                                       900,0

Ազոտի օքսիդներ                                900,0

Ացետոն                                        43,2

Ացետալդեհիդ                                   3600,0

Աղաթթու                                       180,0

Ազոտական թթու                                 240,0

Բենզինի գոլորշիներ                            24,0

Բուտիլացետատ                                  360,0

Բուտադիեն                                     36,0

Բուտիլսպիրտ                                   360,0

Բենզոլ                                        360,0

Դիբուտիլային եթեր                             360,0

Էթիլեն                                        12,0

Էթիլսպիրտ                                     7,2

Էթիլացետատ                                    360,0

Խեժային նյութեր                               3600,0

Ծծմբաջրածին                                   7200,0

Ծծմբային անհիդրիդ                             720,0

Ծծմբական թթու                                 360,0

Կապար եվ նրա միացություններ                   120000,0

կարբիդի փոշի                                  240,0

Կարբամիդ փոշի                                 600,0

Կրային փոշի                                   240,0

Կաղապարման փոշի                               360,0

Մոխիր                                         360,0

Մետաղական սնդիկ                               120000,0

Մուր                                          720,0

Մեթիլմեթակրիլատ                               3600,0

Մեթիլսպիրտ                                    72,0

Պղնձի օքսիդ                                   18000,0

Տոլուոլ                                       60,0

Ցեմենտի փոշի                                  1800,0

ՈՒայթ-սպիրտ                                   36,0

Քլոր                                          1200,0

Քացախաթթու                                    600,0

Քլորոպրեն                                     18000,0

Քլորոֆորմ                                     1200,0

Քրոմի օքսիդ                                   24000,0

Քսիլոլ                                        180,0

Քրոմ վեցվալենտ                                24000,0

Քացախի անհիդրիդ                               1200,0

Օրգանական փոշի                                720,0

Ֆտորային միացություններ                       3600,0

Ֆորմալդեհիդ                                   12000,0

Ֆրեոն                                         3,6

Ֆենոլ                                         12000,0

Ծանոթագրություն:- Ցանկում չնշված նյութերի վարձաչափը հաշվարկվում է համապատասխան նյութի ագրեսիվության գործակիցը 36,0-ով բազմապատկելով: Նյութի ագրեսիվության գործակիցը /Ագ/ հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

1

Ագ= -----------------,

ՍԹԽ որտեղ ՍԹԽ /մգ/ խոր. մ/ օդում տվյալ նյութի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունն է և ճշտվում է ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունում:

 

Հավելված N 7 ՀՀ կառավարության 1993թ. սեպտեմբերի 8-ի N 448 որոշման

 

Ավտոտրանսպորտի կողմից օդային ավազան արտանետվող վնասակար նյութերի վարձաչափեր

 

1. Պետական և սեփականության այլ ձևի վրա հիմնված ձեռնարկություններում շահագործվող մեքենաների համար

 

/մեկ տոննա վառելիքի այրումից առաջացող

գազերի    համար` ռուբլիներով/

 

Վառելիքի տեսակը                     Վարձաչափը

Դիզելային                             104,4

Բենզին էթիլացված                      147,6

Բենզին ոչ էթիլացված                   90,0

Սեղմված կամ հեղուկ գազ                44,4

 

2. Քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաների համար /մեկ մեքենայի համար տարեկան վարձաչափը` ռուբլիներով/

 

Մեքենայի  մակնիշը                           Վարձաչափը  

Զապորոժեց  9069, 968ա,  968մ                 180,0

Վազ 2101, 21011,  2102, 2103, 2106           300,0

Վազ 2105, 2107, մյուս մակնիշների             216,0

Մոսկվիչ 2138, 2137, 2136, 2140, 412իէ        252,0

Իժ 21251                                     300,0

ԳԱԶ 24,2402, 2410                            312,0

ԳԱԶ 3102                                     252,0

ՎԱԶ 2121                                     288,0

ԳԱԶ 13, 14                                   420,0

ՈՒԱԶ 469, 469 Բ                              312,0

ՈՒԱԶ 452                                     384,0

ՌԱՖ 2203                                     312,0

ԿԱՎԶ 685                                     576,0

ՊԱԶ 672, 3201                                720,0

ԼԱԶ 695Ն, 697Բ                               1032,0

ԼԱԶ 4202                                     396,0

ԼԱԶ 699Բ                                     1200,0

ԼԻԱԶ 677                                     1152,0

ԵրԱԶ 762                                     348,0

ՈՒԱԶ 451», 452Գ, 451ԳՄ                       348,0

ԳԱԶ 52-03, 52-04                             600,0

ԶԻԼ 130-76                                   852,0

ԶԻԼ 133Գ21                                   428,0

ՈՒրալ 377Ն                                   1320,0

ԿամԱԶ 5320, 53212                            540,0

ՄԱԶ 5335492,0ՄԱԶ 53352                       588.0

ԿրԱԶ 257Բ1                                   792,0

ԳԱԶ 6601, 6602                               708,0

ԲելԱԶ 540                                    2088,0

ԲելԱԶ 548Ա                                   2880,0

ԲելԱԶ 549                                    4908,0

Իկարուս 260, 280, 256, 25058                 540,0

Ժուկ-Ա06                                     420,0

Արտասահմանյան մարդատար ավտոմեքենաներ         300,0

 

Հավելված N 8 ՀՀ կառավարության 1993թ. սեպտեմբերի 8-ի N 448 որոշման

 

Ջրային ավազան արտանետվող վնասակար

նյութերի վարձաչափեր

/մեկ տոննայի համար` ռուբլիներով/

 

Նյութի, ցուցանիշի անվանումը                         Վարձաչափը

            1                                          2

Ազոտ ընդհանուր                                       408,0

Ալյումին                                             8184,0

Ազոտ ամոնիակային                                     2040,0

Արսեն                                                8184,0

Ացետոն                                               120400,0

Երկաթ                                                13632,0

Թթվածնի կենսաբանական պահանջ                          1344,0

Թթվածնի քիմիական պահանջ                              408,0

Կապար                                                136380,0

Կադմիում                                             4095600,0

Լուծված աղեր                                         12,0

Մոլիբդեն                                             16380,0

Նավթամթերք                                           81912,0

Նիտրատներ                                            84,0

Նիտրիտներ                                            1236,0

Նիկել                                                40956,0

Պղինձ                                                409560,0

Սինթետիկ մակերևութային   ակտիվ նյութեր               8184,0

Սուլֆատներ                                           8,4

Ցինկ                                                 409560,0

Ցիանիդներ                                            81912,0

Քլորիդներ                                            12,0

Քրոմ                                                 8184,0

Ֆենոլներ                                             4095600,0

Ֆոսֆոր ընդհանուր                                     4095600,0

Ֆտոր                                                 2700,0

Ծանոթագրություն:-    Ցանկում չնշված նյութերի վարձաչափը հաշվարկվում է

                     համապատասխան նյութի ագրեսիվության  գործակից 4092,0-ով

                     բազմապատկելով: Նյութի ագրեսիվության գործակիցը /ԱԳ/

                     հաշվարկվում է հետևյալ  բանաձևով.

 

1

ԱԳ=---------------------,

ՍԹխձկն

որտեղ ՍԹխձկն /մգ/ խոր. մ/ ձկնատնտեսական

նպատակով օգտագործվող ջրում տվյալ նյութի

սահմանային թույլատրելի խտությունն է և

ճշտվում է Հայաստանի Հանրապետության

բնության և շրջակա միջավայրի պահպանության

նախարարությունում

 

Հավելված N 9 ՀՀ կառավարության 1993 թ. սեպտեմբերի 8-ի N 448 որոշման

 

Արտադրական թափոնների տեղադրման

վարձաչափեր

/մեկ տոննայի համար` ռուբլիներով/

 

Թափոնի  տեսակը                              Վարձաչափը

Առաջին դասի վտանգավորության                   7200

Երկրորդ դասի վտանգավորության                  3600

Երրորդ դասի վտանգավորության                   720

Չորրորդ դասի վտանգավորության                  240

Ոչ թունավոր թափոններ                          120

Ծանոթագրություն:- Լեռնաարդյունահանող ձեռնարկությունները ոչ

թունավոր թափոնների տեղադրման համար  վարձ չեն վճարում:

 

 

pin
Հարկային տեսչություն
09.12.1993
N 1-3Ա-427
Կարգ