Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 սեպտեմբերի 1991 թ. թիվ 550

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» թիվ 161 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին» թիվ 415 որոշման 3-րդ կետում նշված ժամկետներում հնարավոր չէ ավարտել Հայաստանի Հանրապետության տարածքում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող ձեռնարկություններին գործունեությունը շարունակելու համար համապատասխան լիցենզիա տալու գործընթացը, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող ձեռնարկություններին (բացառությամբ գործող պետական ձեռնարկությունների) գործունեությունը շարունակելու համար թույլտվության ժամկետը երկարաձգել մինչև 1991 թվականի նոյեմբերի 1-ը:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
09.09.1991
N 550
Որոշում