Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ԹԻՎ 61 ԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 74 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

11 ապրիլի 1994թ.

թ.1053/3-2զ

 

Բոլոր շրջանային (քաղաքային) հարկային պետական տեսչություններին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության

1994 թվականի փետրվարի 2-ի թիվ 61 և

փետրվարի 11-ի թիվ 74 որոշումների կիրարկման մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994թ. փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992թ. փետրվարի 7-ի թիվ 93 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 61 և ՀՀ կառավարության 1994թ. փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991թ. հոկտեմբերի 10-ի թիվ 599 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 74 որոշումների կապակցությամբ ՀՀ հարկային պետական տեսչությունը հայտնում է հետևյալը.

1.ՀՀ կառավարության 1992թ. փետրվարի 7-ի «Ազատ գների պայմաններում հանրապետության առևտրի ոլորտում ապրանքների իրացման և հարկային կարգապահության ապահովման որոշ միջոցառումների մասին» թիվ 93 որոշման 4-րդ կետի հիման վրա ՀՀ հարկային պետական տեսչությունը ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ հաստատել էր (1992թ. փետրվարի 17-ին և հուլիսի 3-ին) համապատասխան նորմատիվ ակտեր վերահսկման կազմակերպման կարգի մասին:

Ձեզ ներկայացվող «Մանրածախ առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև այդ ոլորտում գործունեություն իրականացնող անհատ ձեռներեցների եկամուտների հաշվառման վերահսկման կարգ»-ը հանդիսանում է այդ նորմատիվ ակտերի լրամշակված և միասնական տարբերակը, որի մշակումը իրականացվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2.02.94թ. թիվ 61 որոշման 2-րդ կետով տրված հանձնարարականի:

2.1994թ. ապրիլի 1-ից սկսած առևտրագնման և կոմիսիոն առևտրի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկություններից դադարեցվում են ՀՀ նախարարների խորհրդի 1991թ. հոկտեմբերի 10-ի թ.599 որոշմամբ սահմանված հաստատագրված վճարումների գանձումները: 1994թ. ապրիլի 1-ից սկսած նշված ձեռնարկությունները պետք է հաշվարկեն և վճարեն շահութահարկ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

Ընդ որում գործունեության մի քանի տեսակ իրականացնող ձեռնարկությունները պետք է սահմանված կարգով ըստ գործունեության առանձին տեսակների տանեն շահույթի (եկամուտների և ծախսերի) հաշվառում:

Նշված բնագավառում գործունեություն իրականացնող ձեռնարկությունները 1994թ. 1-ին եռամսյակում կատարում են հաստատագրված վճարումների մուծումներ թ.599 որոշմամբ նախատեսված կարգով ու չափերով: Իսկ 1994թ-ին աճողական կարգով շահութահարկի հաշվարկները կատարվում են երկրորդ եռամսյակից սկսած (պակասեցրած 1-ին եռամսյակի շահույթը):

3.1994թ. 1-ին եռամսյակում հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկություններից գանձվող շահութահարկի հաստատագրված վճարումների գումարները (թ.599 որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված) ենթակա են ինդեքսավորման ՀՀ օրենսդրությամբ 1994թ. 1-ին եռամսյակի համար սահմանված աշխատավարձի նվազագույն չափի ինդեքսավորման գործակցով (3 ռուբլի 60 կոպեկ անգամ 3 գործակից = 10 ռուբլի 80 կոպեկ):

Հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ պետական ձեռնարկությունները (բացի սպառողական կոոպերացիայից) սկսած 1994թ. ապրիլի 1-ից շահութահարկի հաստատագրված վճարումներ կատարում են ՀՀ կառավարության 1994թ. փետրվարի 11-ի թ.74 որոշման հավելված 1-ով հաստատված կարգով (0,4 դրամով հաշվարկված): Նշված կարգով որոշված շահութահարկի հաստատագրված վճարների գումարները յուրաքանչյուր եռամսյակում ենթակա են ինդեքսավորման ՀՀ օրենսդրությամբ սահմանվող աշխատավարձի նվազագույն չափի ինդեքսավորման գործակիցներով: Օրինակ` 1994թ. 2-րդ եռամսյակի համար հիմք է ընդունվելու նշված 0,4 դրամ հաշվարկային մեծությունը և 2-րդ եռամսյակի համար սահմանվող գործակիցը:

Հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնող սպառողական կոոպերացիայի ձեռնարկությունները 1994թ. ապրիլի 1-ից սկսած պետք է հաշվարկեն և վճարեն շահութահարկ գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով: Ընդ որում աճողական կարգով շահութահարկի հաշվարկները կատարվում են 2-րդ եռամսյակից սկսած (պակասեցրած 1-ին եռամսյակի շահույթը):

4.Ուղարկում ենք Ձեզ վերը նշված ՀՀ կառավարության որոշումները և «Կարգ»-ը: Հանձնարարվում է միջոցներ ձեռնարկել հարկատուներին իրազեկելու և ժամանակին անհրաժեշտ վերահաշվարկներ կատարելու համար:

1994թ. մայիսի 1-ից ուժը կորցրած համարել ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ հարկային պետական տեսչության կողմից 1992թ. փետրվարի 17-ին հաստատված «Ազատ գների պայմաններում առևտրի օբյեկտների վերահսկման կազմակերպման կարգը» և 1992թ. հուլիսի 3-ին հաստատված «Ազատ գների պայմաններում հասարակական սննդի օբյեկտների վերահսկման կազմակերպման կարգը», ինչպես նաև նրանց վերաբերյալ տրված պարզաբանումները և նրանցում կատարված լրացումները, բացառությամբ ՀՀ հարկային պետական տեսչության 1992թ. հոկտեմբերի 26-ի թիվ 03464/2-4 շրջաբերականով տեղերին իջեցված պարզաբանման և այդ պարզաբանման մեջ լրացում կատարելու վերաբերյալ ՀՊՏ-ի 1992թ. հոկտեմբերի 30-ի թիվ 03523/2-4 շրջաբերականի:

 

 

pin
Հարկային տեսչություն
11.04.1994
N 1053/3
Հրահանգչական նամակ