Սեղմել Esc փակելու համար:
«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

i

1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել այն հրապարակելու պահից երկու ամիս անց:

2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մարդու իրավունքների և ազգությունների հարցերի մշտական հանձնաժողովին`

«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հրապարակման պահից.

i

ա) մեկամսյա ժամկետում սահմանել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց համապատասխան վկայական տալու կարգը.

i

բ) երկամսյա ժամկետում համապատասխան իրավական ակտերի ընդունման միջոցով կարգավորել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և իշխանության տեղական մարմինների կողմից «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բռնադատվածների համար սահմանվող իրավունքների և արտոնությունների իրականացման հետ կապված հարցերը:

 

25 մայիսի 1994 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
25.05.1994
N ՀՆ-1063-I
Որոշում