Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՀՀ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԶԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկարաժամկետ շահերից, ինչպես նաև ժամանակակից իրողություններին և միջազգային-իրավական նորմերին համապատասխանող երկու պետությունների ռազմաքաղաքական համագործակցությանն առավել դինամիզմ և արդյունավետություն տալու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

1. Վավերացնել 1992 թվականի օգոստոսի 21-ին Մոսկվա քաղաքում կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին» պայմանագիրը վերապահումներով (վերապահումների վերաբերյալ արձանագրությունը կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` վերոհիշյալ վերապահումները հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի հետ ապահովել Ռուսաստանի Դաշնության հետ կնքվելիք համապատասխան պայմանագրերի, համաձայնագրերի, այլ օրենսդրական ակտերի մշակումը` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կարգավիճակը ռազմական բազայի կարգավիճակի փոխադրելու համար:

 

22 հունիսի 1994 թվական:

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԻ

 

1. 4 հոդվածի 2-րդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել.

«Հայաստանի Հանրապետությունն այս կապակցությամբ անհրաժեշտ պայմաններ է ստեղծում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից իրենց պարտականությունների կատարման համար»:

2. 12 հոդվածը շարադրել.

«Զինված ուժերի կողմից օգտագործվող շինությունների, շենքերի, զորանոցային և բնակելի ավանների, օդանավակայանների, վարժական կենտրոնների, ուսումնական դաշտերի, մշտական սարքավորումներ ու կայանքներ ունեցող զինափորձարանների և այլ անշարժ կայքի ազատման դեպքում դրանք հանձնվում են Հայաստանի Հանրապետությանը: Հանձնելու կարգը որոշվում է Պայմանավորվող կողմերի առանձին համաձայնագրով»:

3. 13 հոդվածը շարադրել.

«Հայաստանի Հանրապետության տարածքում 1992 թվականի հունվարի 1-ից հետո Ռուսաստանի Դաշնության կողմից տեղակայված և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից շահագործվող շարժական կայքը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության սեփականությունը, և վերջինս այն իրացնում է որպես կայքի սեփականատեր»:

4. 15 հոդվածը շարադրել.

«Հայաստանի Հանրապետությունը պահպանում է զինված ուժերի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքների անդամների սեփականության իրավունքը նրանց պատկանող անշարժ գույքի օբյեկտների (բնակելի տներ, ավտոտնակներ և այլն) նկատմամբ: Հողամասերը (ամառանոցային հողամասեր, այգեհողամասեր, տնամերձ հողամասեր) տրվում են ժամանակավոր օգտագործման:

Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մշտական բնակության մեկնող զինված ուժերի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքների անդամներին Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն է ընձեռնում ազատորեն վաճառել կամ իր սահմաններից դուրս բերել նրանց պատկանող գույքը` համաձայն ՀՀ օրենսդրության»:

5.16 հոդվածի 4-րդ պարբերությունը շարադրել.

«Զորքերի հրամանատարությունը Հայկական կողմի համաձայնությամբ կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում իր հաշվին կառուցել բնակելի տներ: Բնակելի տների ազատման դեպքում դրանք Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը և պայմանները որոշվում են Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ»:

6. 18 հոդվածի վերջին պարբերությունը «առանց սահմանափակումների» բառերից հետո լրացնել «բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ ՀՀ քաղաքացիների համար նախատեսված սահմանափակումների» բառերով:

7. 26 հոդվածը շարադրել.

«Սույն պայմանագիրը կարող է դադարեցվել Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ Պայմանավորվող կողմերից մեկի պահանջով, այդ մասին մյուսին տեղեկացնելու պահից մեկ տարի հետո»:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
22.06.1994
N ՀՆ-1087-I
Որոշում