ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Բ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 10-րդ կետով և 98 հոդվածի առաջին մասով, որոշում եմ.
Ալվինա Բալաբեկի Գյուլումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ` դադարեցնելով նրա, որպես Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի անդամի, լիազորությունները:
5 փետրվարի 1996 թ.
ՆՀ-561