Սեղմել Esc փակելու համար:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 1992 թ. թիվ 509

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարձրորակ մասնագետների պատրաստման խնդրի խիստ կարևորությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ԼՂՀ Գերագույն խորհրդի, ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և Ստեփանակերտ քաղաքում ստեղծել Լեռնային Ղարաբաղի պետական համալսարան:

2. Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանն ընդգրկել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության համակարգում` միավորելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության 1992 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում և բյուջեում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.10.1992
N 509
Որոշում