ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 նոյեմբերի 1992 թ. թիվ 570
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇԵՆՔԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին շենքերով ապահովելու և այդ նպատակով նախատեսված շենքերը վարձակալող և տնօրինող կազմակերպություններին համապատասխան տարածքներ տրամադրելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի թիվ 12 շենքը պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի հաշվեկշռից հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաշվեկշռին և թույլատրել նրան սահմանված կարգով վաճառել այն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությանը:
2. Հանձնարարել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` Մարշալ Բաղրամյան պողոտայի թիվ 12 շենքում տեղավորված առաջընթացի, մարդու իրավունքի պաշտպանության և գթության հայկական ֆոնդին մեկամսյա ժամկետում հատկացնել համապատասխան տարածք: