Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱ ...

 

 

    ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ                 ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ

    ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

    31 մարտի  1994թ.              11 ապրիլի    1994թ.

    թիվ 08003                     թիվ 1052/3-2 զ

 

Մանրածախ առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև այդ ոլորտում գործունեություն իրականացնող անհատ ձեռներեցների եկամուտների հաշվառման

վերահսկման կարգ

 

1.ՀՀ տարածքում մանրածախ առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր ձեռնարկություն, կազմակերպություն` անկախ սեփականության ձևից և կազմակերպական իրավական տեսակից (հետագայում ձեռնարկություն), ինչպես նաև անհատ ձեռներեց պարտավոր է հաշվառման գործող կարգին զուգընթաց վարելու ապրանքանյութական արժեքների հաշվառման գլխավոր մուտքի և ելքի գիրք, որը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ` հերթական կարգով համարակալված, կարված համապատասխան էջերով և կնքված հարկային մարմինների կողմից (ձևը կցվում է):

Ընդ որում մի քանի կետերում մանրածախ առևտրի և հասարակական սննդի գործունեություն իրականացնելու դեպքում գլխավոր մուտքի և ելքի գիրք լրացվում է յուրաքանչյուր կետի համար առանձին առանձին:

Մանրածախ առևտրի կետերի միջոցով գործունեություն իրականացնող օբյեկտներում գլխավոր մուտքի և ելքի գրքերում գրանցման ենթակա են ձեռք բերված բոլոր ապրանքատեսակները` անկախ դրանց իրացման ձևից (կանխիկ կամ անկանխիկ, մանրածախ կամ մեծածախ):

Մանրածախ առևտրի և հասարակական սննդի ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների գլխավոր մուտքի և ելքի նոր գրքերը կնքվում են վարչատարածքային հարկային մարմիններում լրացված (ավարտված) գլխավոր մուտքի և ելքի գրքերը հանձնելուց հետո: Ընդ որում նոր գրքերում պետք է գրանցվեն լրացված (ավարտված) գրքում գրանցված, սակայն ամբողջությամբ չիրացված

ապրանքները (մնացորդի չափով):    Գլխավոր մուտքի և  ելքի գրքերում հերթական

համարով նշվում է ապրանքի անվանումը, տեսակը (մակնիշը), չափի միավորը, քանակը, միավորի գինը ըստ մուտքի փաստաթղթերի, ընդհանուր գումարը, մատակարարի անվանումը, մուտքի փաստաթղթի (բեռնագրի) համարը, ընդունման ամսաթիվը և ժամը, ընդունողի պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը և գնապիտակը լրացնելու պահին որոշված վաճառքի գինը:

Ապրանքի ստացումը գլխավոր մուտքի և ելքի գրքերում գրանցվում է անմիջապես ապրանքի ընդունումից հետո` բեռնագրի օրինակը մատակարարին վերադարձնելուց առաջ:

Գլխավոր մուտքի և ելքի գրքերում գրանցումները պետք է կատարվեն հստակ, ընթեռնելի ձեռագրով, առանց ջնջումների և տողեր բաց թողնելու:

Մանրածախ առևտրի, հասարակական սննդի ձեռնարկություններին, ինչպես նաև անհատ ձեռներեցներին արգելվում է իրականացնել ձեռքբերված ապրանքների վաճառք, առանց գլխավոր մուտքի և ելքի գրքերում համապատասխան գրանցման:

2.Մանրածախ առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր ձեռնարկություն, ինչպես նաև անհատ ձեռներեց պարտավոր են ապրանքների ձեռքբերումը ձևակերպել համապատասխան հաշիվ-ապրանքագրերով և այլ փաստաթղթերով, որոնցում պարտադիր պետք է նշվեն`

ձեռք բերված ապրանքի գինը և քանակը.

ձեռքբերման ամսաթիվը, մատակարարի (կոմիտենտի) տվյալները (անվանումը, հասցեն, հաշվարկային հաշիվը և այլն), իսկ քաղաքացիներից ապրանքներ ընդունելիս` նրանց անձնագրային տվյալները (այդ թվում գրանցման հասցեն):

Նշված տվյալները չլրացնելու դեպքում ապրանքների ձեռքբերման գինը համարվում է չհիմնավորված և դրանց վաճառքից ստացված եկամտի (շահույթի) որոշումը իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (մասնավորապես ելնելով շահութաբերության նորմայից կամ վերադիրի մեծությունից):

Հասարակական սննդի գործունեության գծով` սեփական արտադրության կարիքների համար անհատներից (շուկաներից) ապրանքների ձեռքբերումը բացառության կարգով թույլատրվում է ձևակերպել նաև միակողմանի ակտով:

3.Մանրածախ առևտրի բնագավառում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից բոլոր ապրանքները պետք է պիտակավորվեն, իսկ ապրանքների վաճառքի գործարքը կատարվի դրամարկղային հաշվիչ ապարատների միջոցով, նշված ապարատների չաշխատելու դեպքում նրանք պարտավոր են ձեռագրով դուրս գրել իրացված ապրանքի համապատասխան կտրոն-չեկ, իսկ գնորդի պահանջով նաև անդորրագիր:

Նշված կարգը կիրառվում է նաև հասարակական սննդի ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից ոչ սեփական արտադրության ապրանքների վաճառքի դեպքում:

4.Մանրածախ առևտրի և հասարակական սննդի ձեռնարկությունները, ինչպես նաև անհատ ձեռներեցները ապրանքը վաճառքի հանելուց առաջ լրացնում են «Հայտարարություն-գնացուցակ», որը հանդիսանում է խիստ հաշվառման ձև` հերթական համարներով, կարված գրքի ձևով: Այն կազմված է երկու կեսից:

Երկրորդ կեսը կտրվում է և օգտագործվում է որպես պիտակ: Առաջին կեսում, որը կոչվում է արմատիկ, լրացվում է առևտրի կամ հասարակական սննդի օբյեկտի անվանումը, վաճառվող ապրանքի անվանումը, քանակը (մնացորդը), գինը, նշված գնով վաճառքի ամսաթիվը և ժամը, լրացնողի ազգանունը և ստորագրությունը:

«Հայտարարություն-գնացուցակ»-ի երկրորդ կեսում, որը կոչվում է պիտակ, լրացվում է վաճառվող ապրանքի անվանումը, գինը, լրացման ամսաթիվը և ժամը:

Լրացնելուց հետո կտրվում է պիտակի մասը և վաճառվող ապրանքի հետ դրվում է ցուցափեղկում: Ապրանքի լրիվ իրացումից կամ գների փոփոխության դեպքում պիտակի մասը սոսնձվում է համապատասխան կեսին:

/փոփ. 06.05. 1994թ որոշում/

«Հայտարարություն-գնացուցակներ»-ը լրացվում են ընթեռնելի ձեռագրով, առանց ջնջումների, համարների հերթականությամբ: Դրանք պահվում են առևտրի օբյեկտներում և հանձնվում են համապատասխան վարչատարածքային հարկային մարմիններին լրացված (ավարտված) գլխավոր մուտքի և ելքի գրքի հետ միասին («Հայտարարություն-գնացուցակի»-ի ձևը կցվում է):

5.Հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնող ձեռնարկություններում, ինչպես նաև անհատ ձեռներեցների մոտ, հաճախորդի համար երևացող մասում պետք է փակցված լինի օրվա ճաշացանկը (գնացուցակը, գնապիտակը): Այն դեպքում, երբ կիրառվում է մատուցողներով սպասարկման ձև, ապա հաճախորդից գումարը գանձելուց առաջ պետք է լրացվի և նրան հանձնվի չեկ, որտեղ պետք է նշվի կերակրատեսակների գները, քանակը և գանձվող գումարի չափը:

Այն դեպքում, երբ իրականացվում է ինքնասպասարկում (առանց մատուցողի սպասարկում), գումարի գանձումը կատարվում է նույն չեկերի լրացման միջոցով:

Չեկերը կազմված են երկու մասից: Առաջին մասում, որը կոչվում է արմատիկ, լրացվում է ձեռնարկության անվանումը, ամսաթիվը, մատուցված կերակրի տեսակների քանակը, գինը, գումարը: Երկրորդ մասը, որը տրվում է հաճախորդին, լրացվում է ձեռնարկության (անհատ ձեռներեցի) անվանումը, ամսաթիվը, գանձվող գումարը և գումարը ստացողի ստորագրությունը:

Չեկերը համարակալվում են հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնող ձեռնարկության (անհատ ձեռներեցի) կողմից: Չեկի առաջին մասը (արմատիկը) մնում է ձեռնարկության նյութական պատասխանատու անձի (անհատ ձեռներեցի) մոտ, որպես խիստ հաշվառման փաստաթուղթ (բլանկ), իսկ երկրորդ կեսը տրվում է հաճախորդի :

/փոփ. 06.05. 1994թ որոշում/

Չեկի արմատիկները պահվում են հասարակական սննդի ձեռնարկություններում և լրացված (ավարտված) գլխավոր մուտքի և ելքի գրքերի հետ միասին հանձնվում են համապատասխան վարչատարածքային մարմիններին (չեկի ձևը կցվում է):

Չեկերը չեն կիրառվում ձեռնարկության բանվորական ճաշարաններում, ուսումնական հաստատության ուսանողական և դպրոցական բուֆետներում:

6.Մանրածախ առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից ապրանքի գները փոփոխելիս կազմում են համապատասխան ակտ երկու օրինակից իրենց գտնվելու վայրի հարկային տեսչությունների կողմից նախօրոք կնքված և համարակալված ակտի ձևերով, որոնք ձեռնարկություններին տրվում են 100-ական օրինակ: Նշված խմբաքանակը սպառելուց հետո տրվում է նոր խմբաքանակ: Ակտի 1-ին օրինակները պետք է կարվեն (սոսնձվեն) գլխավոր մուտքի և ելքի գրքի վերջին էջում, իսկ 2-րդ օրինակները յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվությունների և հաշվարկների հետ միասին ներկայացվում են համապատասխան հարկային մարմնին:

Ակտում նշվում է վաճառվող ապրանքի անվանումը, քանակը (մնացորդը), գրքում գրանցման հերթական համարը, վաճառքի գինը, նշված գնով վաճառքը սկսելու ամսաթիվը և ժամը (ակտի ձևը կցվում է):

7.Իրավաբանական անձ չհանդիսացող պետական և հայկոոպի համակարգի առևտրի և հասարակական սննդի ձեռնարկություններում ապրանքների գները սահմանում են համապատասխան վերադաս կազմակերպությունները:

8.Հանրապետության պետական ձեռնարկություններում արտադրվող` հաստատագրված մանրածախ գներ ունեցող բոլոր ապրանքատեսակների վաճառքը մանրածախ առևտրի և հասարակական սննդի ձեռնարկություններում, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից թույլատրվում է միայն պետության կողմից սահմանված գներով:

9.Սույն կարգը գործողության մեջ է դրվում 1994թ. մայիսի 1-ից:

 

ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԻՐՔ

 

հ.Ապրան- Մակ- Չափի Միա- Քանակը Ընդ- Մատա- Մուտ- Ապրան- Ապրան- Ապրանքն

 քի ան- նիշը միավ. վորի        հա-  տակա  քի    քի     քի                      

 վանու-            գինը        նուր րարի  փաս-  ստաց-  վա-    ընդունողի

 մը                ըստ         գու- անվա- տաթղ- ման   ճառքի       

                   մուտ-       մարը նումը թի    ամսա-  գինը   պաշտոնը

                   քի                     համա- թիվը              

                   փաս-                   րը    ժամը          ազգանունը        

                  տաթղ-               ամիսը                   

                   թերի                   ամսա-            և

                                          թիվը               ստորա-

                                               գրութ-

                                               յունը

---------------------------------------------------------------------------

1  2     3    4     5     6     7     8    9     10     11      12

---------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------

 

ԱԿՏ հ.____

ապրանքների գների փոփոխման վերաբերյալ

---------------------------------------------------------------------------

Ապրանքի      Գլխա-     Մնացորդի     Հին     Նոր     Նոր գնով

անվանումը    մուտքի                 գինը    գինը    վաճառքը

             և  ելքի   քանակը                       սկսելու

             գրքում                                 ամսաթիվը,

             գրանցման                               ժամը

             հերթական

             համարը

---------------------------------------------------------------------------

 1            2          3           4        5        6

--------------------------------------------------------------------------

|        |        |    |    |

|        |        |    |    |

|        |        |    |    |

|        |        |    |    |

Ակտ կազմողի /կազմող            Շրջանային (քաղաքային)

հանձնաժողովի անդամների/        հարկային պետական

ստորագրությունը                տեսչության

                                կ.տ.

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԳՆԱՑՈՒՑԱԿ

 

Գնապիտակի արմատիկ            Գնապիտակ

 

1.------------------------ 1.------------------------------------------

/առևտրական  կազմակերպու-    /առևտրական  կազմակերպու-

թյան լրիվ անվանումը/        թյան լրիվ անվանումը/

 

2.------------------------- 2.--------------------------------------

/ապրանքի լրիվ անվանումը,    /ապրանքի լրիվ անվանումը,

տեխնիկական բնութագիրը/       տեխնիկական բնութագիրը

 

3.-------------------------- 3.--------------------------------------

/ապրանքի ստացման ամսա-       /ապրանքի վաճառքի գինը/

թիվը, քանակը, մնացորդի քանակը, գնի փոփոխման ժամանակը, ժամը, ըստ գլխավոր մատյան-ձևի/

 

4.--------------------------- /ապրանքի վաճառքի գինը/

 

5.-------------------------------------- /ղեկավարի անուն-ազգանունը, ստորագրությունը/

 

Կ.Տ.

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - գնի փոփոխման ժամանակ լրացվում է նոր գնապիտակ, նշելով նոր

գինը, քանակը, /մնացորդը/ և ժամանակը /ամսաթիվը, օրը, ժամը/:

 

Ապրանքի վաճառքից հետո գնապիտակը ենթակա է կցման

արմատին:

 

        Չեկի հ____            Չեկի հ____

--------------------------  --------------------------------------

/օբյեկտի անվանումը/         /օբյեկտի անվանումը/

 

---------------------------- -------------------------------------

/ամիս, ամսաթիվ/              /ամիս, ամսաթիվ/

 

Արմատիկ

 

--------------------------------------    Գանձվող  գումարը

Կերակրատեսակի քանակը, գինը, գումարը, անվանումը

--------------------------------------    Նյութական պատասխանատու

                                           անձ`

                                         --------------------------

                                          Կ.Տ.    /ստորագրություն/

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

6 մայիսի 1994 թվականի թ.01344/3-2զ

 

Բոլոր շրջանային (քաղաքային) հարկային պետական տեսչություններին

 

Հայտնվում է, որ 1994թ. մայիսի 1-ից ՀՀ ֆինանսների նախարարության 1994թ. մարտի 31-ի և ՀՀ հարկային պետական տեսչության 1994թ. ապրիլի 11-ի թիվ 08003/1052 /3-2զ կարգում 4-րդ կետից հանվում է 4-րդ պարբերության 1-ին նախադասությունը, իսկ 5-րդ կետի 4-րդ պարբերության 1-ին նախադասությունը խմբագրվում է հետևյալ կերպ «համարակալվում են հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնող ձեռնարկության (անհատ ձեռներեցի) կողմից»:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
31.03.1994
N 08003
Կարգ