Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 1992 թ. թիվ 578

 

ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի հետագա ավելացման, դրանց արդյունավետ օգտագործման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով նոր հողերի յուրացման համար հատկացվող կապիտալ ներդրումների սղությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայբերրիություն» , «Հայջրտնտ» և «Հայջրշին» արտադրական միավորումներին հանրապետության անօգտագործելի հողերի յուրացման, գյուղատնտեսական հողատեսքերի բարելավման, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները բյուջետային ֆինանսավորումից բացի կատարել նաև իրենց սեփական միջոցների հաշվին:

2. Սահմանել, որ սեփական միջոցների հաշվին յուրացվող հողատարածություններն առանձնացվում են պատգամավորների շրջխորհուրդների գործկոմների որոշմամբ` համապատասխան գյուղխորհուրդների գործկոմների համաձայնությամբ, 7 տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո հողատարածություններն անցնում են համապատասխան տեղական խորհուրդների տնօրինությանը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայբերրիություն» , «Հայջրտնտ» և «Հայջրշին» արտադրական միավորումներին` յուրացված հողատարածություններն օգտագործել հացահատիկային և թիթեռնածաղկավոր կերային մշակաբույսերի մշակման նպատակով:

4. Հանձնարարել Հայպետագրոբանկին` նոր հողերի իրացման և բարելավման աշխատանքները «Հայբերրիություն» , «Հայջրտնտ» և «Հայջրշին» արտադրական միավորումների միջոցներով իրականացնելիս անհրաժեշտության դեպքում նրանց հատկացնել վարկ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.1992
N 578
Որոշում