Սեղմել Esc փակելու համար:
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՌՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 նոյեմբերի 1992 թ. թիվ 609

 

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության մշտական ներկայացուցչության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության և մշակույթի նախարարության հետ, և Մոսկվա քաղաքում Հայաստանի Հանրապետության մշակութային կենտրոնը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համակարգից հանձնել Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության մշտական ներկայացուցչության ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` 1992 թվականի տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրում և պետական բյուջեում կատարել սույն որոշումից բխող անհրաժեշտ փոփոխություններ:

3. Ուժը կորցրած ճանաչել ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի սեպտեմբերի 28-ի «Մոսկվա քաղաքում Հայկական ԽՍՀ մշակութային կենտրոնի ստեղծման մասին» թիվ 511 որոշումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.11.1992
N 609
Որոշում