ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 դեկտեմբերի 1992 թ. թիվ 620
ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» թիվ 473 որոշման 11-րդ կետին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ որոշումներ (ցանկը կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության
1992 թ. դեկտեմբերի 12-ի
թիվ 620 որոշմամբ
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի սեպտեմբերի 20-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1974 թվականի օգոստոսի 28-ի «Քաղաքացիների գրանցման որոշ կանոնների մասին» թիվ 678 որոշումը» թիվ 588 որոշումը:
2. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի դեկտեմբերի 30-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1974 թվականի օգոստոսի 28-ի «ՍՍՀՄ-ում անձնագրային սիստեմի վերաբերյալ կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 677 որոշումը» թիվ 735 որոշումը:
3. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թվականի հունիսի 13-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի դեկտեմբերի 30-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1974 թվականի օգոստոսի 28-ի «ՍՍՀՄ-ում անձնագրային սիստեմի վերաբերյալ կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 677 որոշումը» թիվ 735 որոշման կատարման ընթացքի մասին» թիվ 380 որոշումը:
4. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի փետրվարի 1-ի «Երևան քաղաքում քաղաքացիների գրանցման վիճակի մասին» թիվ 54 որոշումը:
5. Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թվականի հոկտեմբերի 18-ի «Երևան քաղաքի բնակչության մեխանիկական աճի սահմանափակման միջոցառումների մասին» 644 որոշման 11-րդ կետը:
6. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թվականի մարտի 18-ի «Իսկական զինծառայությունից պահեստ արձակված կամ պաշտոնաթող եղած անձանց գրանցման կարգը մասնակիորեն փոփոխելու մասին» թիվ 161 որոշումը:
7. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 802 կարգադրությունը:
8. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հունիսի 26-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հունիսի 7-ի «Զինծառայողների ընտանիքների անդամների գրանցման մասին» թիվ 568 որոշումը» թիվ 307 որոշումը: