Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 1992 թ. թիվ 632

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով հանրապետությունում վերջին տարիներին նկատվող տուբերկուլյոզ հիվանդության աճը և այդ ոլորտում աշխատողների սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` երեքամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հակատուբերկուլյոզային միջոցառումների ազգային ծրագիր:

2. Տուբերկուլյոզային (հակատուբերկուլյոզային) բուժ-կանխարգելիչ հիմնարկների, առողջարանների, կաբինետների և այլ ստորաբաժանումների աշխատողների ամենամյա արձակուրդը սահմանել 30 աշխատանքային օր, իսկ աշխատաժամանակի տևողությունը` օրական 5 ժամ:

/ 3-րդ կետն ուժը կորցրել է 06.07.94 թիվ 292 որոշում/

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացնել լրացուցիչ միջոցներ` Աբովյան քաղաքում գտնվող հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի այլ բնակավայրերում բնակվող աշխատողների ուղեվարձի փոխհատուցման համար:

5. Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությանը` ձեռք առնել անհրաժեշտ միջոցներ ՀՀ առողջապահության նախարարության Դիլիջանի հակատուբերկուլյոզային առողջարանը մինչև 1993 թվականի ապրիլի 1-ը փախստականներից ազատելու համար:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մինչև 1993 թվականի մայիսի 30-ը Դիլիջանի հակատուբերկուլյոզային առողջարանում կատարել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ:

7. Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը ձեռնարկել միջոցներ ավարտելու Աբովյան քաղաքում գտնվող հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի վերանորոգման աշխատանքները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.12.1992
N 632
Որոշում