Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1212.220802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 2002 թվականի N 1212-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 7793 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Երևանի թիվ 18 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

1.2. Սահմանել «Երևանի թիվ 18 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 7780 հազ. դրամ, որը համապատասխանում է 7780 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Սահմանել «Երևանի թիվ 18 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 7780 հազ. դրամ, որը համապատասխանում է 7780 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 3890 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:

1.5. «Երևանի թիվ 18 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 13 հազ. դրամ, այդ թվում` սոցիալական ապահովագրության գծով` 13 հազ. դրամ:

1.6. «Երևանի թիվ 18 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում ամրագրել`

ա) ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն 10 տարի ժամկետով պահպանման մասին համապատասխան դրույթ.

բ) 10 տարվա ընթացքում մանկապարտեզի տարածքի օտարումը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ համաձայնեցնելու պարտավորության մասին դրույթ.

գ) 3 տարվա ընթացքում 4000 հազ. դրամի ներդրումներ կատարելու մասին` յուրաքանչյուր տարում 1333,4 հազ. դրամի չափով:

1.8. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 2841 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Երևանի թիվ 53 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

2.2. Սահմանել «Երևանի թիվ 53 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 2841 հազ. դրամ, որը համապատասխանում է 2841 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Սահմանել «Երևանի թիվ 53 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 2841 հազ. դրամ, որը համապատասխանում է 2841 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը ` 15000 հազ. դրամ, այդ թվում` առաջին վճարը կատարել 5000 հազ. դրամի չափով, իսկ 10000 հազ. դրամը վճարել հետագա հինգ տարվա ընթացքում` յուրաքանչյուր տարում 2000 հազ. դրամ:

2.5. «Երևանի թիվ 53 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

2.6. «Երևանի թիվ 53 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում ամրագրել`

ա) ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն 10 տարի ժամկետով պահպանման մասին համապատասխան դրույթ.

բ) 10 տարվա ընթացքում մանկապարտեզի տարածքի օտարումը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ համաձայնեցնելու պարտավորության մասին դրույթ.

գ) 3 տարվա ընթացքում 7000 հազ. դրամի ներդրումներ կատարելու մասին` յուրաքանչյուր տարում 2333,4 հազ. դրամի չափով:

2.8. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 10123 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Երևանի թիվ 55 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

3.2. Սահմանել «Երևանի թիվ 55 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 10105 հազ. դրամ, որը համապատասխանում է 10105 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Սահմանել «Երևանի թիվ 55 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 10105 հազ. դրամ, որը համապատասխանում է 10105 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 5053 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:

3.5.»Երևանի թիվ 55 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 18 հազ. դրամ, այդ թվում` սոցիալական ապահովագրության գծով` 18 հազ. դրամ:

3.6. «Երևանի թիվ 55 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում ամրագրել`

ա) ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն 10 տարի ժամկետով պահպանման մասին համապատասխան դրույթ.

բ) 10 տարվա ընթացքում մանկապարտեզի տարածքի օտարումը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ համաձայնեցնելու պարտավորության մասին դրույթ.

գ) 3 տարվա ընթացքում 5000 հազ. դրամի ներդրումներ կատարելու մասին` յուրաքանչյուր տարում 1666,7 հազ. դրամի չափով:

3.8. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 4431 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Երևանի թիվ 56 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

4.2. Սահմանել «Երևանի թիվ 56 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 4431 հազ. դրամ, որը համապատասխանում է 4431 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Սահմանել «Երևանի թիվ 56 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 4431 հազ. դրամ, որը համապատասխանում է 4431 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 2216 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:

4.5. «Երևանի թիվ 56 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

4.6. «Երևանի թիվ 56 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում ամրագրել.

ա) ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն 10 տարի ժամկետով պահպանման մասին համապատասխան դրույթ.

բ) 10 տարվա ընթացքում մանկապարտեզի տարածքի օտարումը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ համաձայնեցնելու պարտավորության մասին դրույթ.

գ) 3 տարվա ընթացքում 5000 հազ. դրամի ներդրումներ կատարելու մասին` յուրաքանչյուր տարում 1666,7 հազ. դրամի չափով:

4.8. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 3206 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Երևանի թիվ 60 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

5.2. Սահմանել «Երևանի թիվ 60 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 3197 հազ. դրամ, որը համապատասխանում է 3197 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Սահմանել «Երևանի թիվ 60 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 3197 հազ. դրամ, որը համապատասխանում է 3197 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 1597 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:

5.5. «Երևանի թիվ 60 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 9 հազ. դրամ, այդ թվում` սոցիալական ապահովագրության գծով` 9 հազ. դրամ:

5.6. «Երևանի թիվ 60 մանկապարտեզ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում ամրագրել`

ա) ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն 10 տարի ժամկետով պահպանման մասին համապատասխան դրույթ.

բ) 10 տարվա ընթացքում մանկապարտեզի տարածքի օտարումը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ համաձայնեցնելու պարտավորության մասին դրույթ.

գ) 3 տարվա ընթացքում 3000 հազ. դրամի ներդրումներ կատարելու մասին` յուրաքանչյուր տարում 1000 հազ. դրամի չափով:

5.8. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.08.2002
N 1212-Ա
Որոշում