Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒ ...

 
i

(ուժը կորցրել է «Շիրակ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը վերաբերող մասով` 16.06.01 թիվ 537 որոշում )

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 1994 թ. թիվ 190

 

ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գյումրի քաղաքի պատմական միջուկի պետական պահպանության տակ գտնվող ժողովրդական ճարտարապետության հուշարձանների պահպանումը, վերականգնումը և օգտագործումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը

ո  ր  ո  շ  ո  ւ  մ    է.

1. Ընդունել պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության հետ, և վերջինիս հաշվեկշռից «Կումայրի» պետական պատմամշակութային արգելոց-թանգարանը և հուշարձանների վերականգնման «Շիրակ, արվեստանոցն իր հիմնական միջոցներով ու կառույցներով հանձնել Գյումրիի քաղխորհրդի գործկոմի հաշվեկշռին` պահպանելով «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի համար Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1980 թվականի օգոստոսի 5-ի «Լենինական քաղաքում «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարան ստեղծելու մասին» թիվ 463 որոշմամբ հաստատված կարգավիճակը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչությանը և պատգամավորների Գյումրիի քաղխորհրդի գործկոմին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ավարտել սույն որոշման 1-ին կետում նշված թանգարանի և արվեստանոցի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Պատգամավորների Գյումրիի քաղխորհրդի գործկոմին` ապահովել Գյումրիի հուշարձանների վերականգնման աշխատանքների ֆինանսավորումը տեղական բյուջեի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1994 թվականի հանրապետական բյուջեում կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հուլիսի 14-ի «Հանրապետությունում պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության, վերականգնման և օգտագործման գործի հետագա բարելավման միջոցառումների մասին» թիվ 380 որոշման 8-րդ կետը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.1994
N 190
Որոշում