Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՄԻՋՆԱԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՄԻՋՆԱԿԱՐԳ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 օգոստոսի 1993 թ. թիվ 407

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՄԻՋՆԱԿԱՐԳ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, միջնակարգ-մասնագիտական տեխնիկական ուսումնարաններում և միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ռազմական պատրաստությունը բարելավելու, «Ռազմագիտություն» առարկայի դերն ու նշանակությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

i

1. Հանրակրթական դպրոցների, միջնակարգ-մասնագիտական տեխնիկական ուսումնարանների և միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների զինվորական ղեկավարների վրա տարածել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի և զինվորական կոչումների դրույքաչափերի հաշվարկման մասին» թիվ 170 որոշման թիվ 8 հավելվածով նախատեսված դրույքաչափերը:

/1-ին կետն ուժը կորցրել է 01.04.97 թիվ 62 որոշում/

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մինչև 1993 թվականի սեպտեմբերի 30-ը ուսումնական հաստատություններին տրամադրել ուսումնական զենք և դիդակտիկ նյութեր, համաձայն Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության և բարձրագույն կրթության և գիտության նախարարության ներկայացրած հայտերի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության և պաշտպանության նախարարության հետ համատեղ 1994/95 ուսումնական տարում Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում կազմակերպել ռազմագիտության ուսուցիչների պատրաստում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.08.1993
N 407
Որոշում