Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԲՆԱԳԱՎԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅ ...

 

 

     ՀՀ ֆինանսների                ՀՀ հարկային

     նախարարություն               պետական տեսչության

                                 

                   Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն Ո Ւ Մ

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ՀՀ ֆինանսների նախարարության 1994 թվականի մարտի 31-ի և ՀՀ հարկային պետական տեսչության 1994 թվականի ապրիլի 11-ի «Մանրածախ առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև այդ ոլորտում գործունեություն իրականացնող անհատ ձեռներեցների եկամուտների հաշվառման վերահսկման կարգ»-ի կիրառման կապակցությամբ ՀՀ հարկային պետական տեսչությունը պարզաբանում է հետևյալը.

 

1.ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ -------------------------------------

Ապրանքների անմիջական վաճառքը բնակչությանը առևտրական կետերի (խանութների, հանրախանութների, կրպակների, շրջիկ կետերի կամ առևտրի կազմակերպման համար նախատեսված այլ վայրերում) միջոցով, ինչպես նաև շուկաներում, տոնավաճառներում անկախ վճարման ձևից, համարվում է մանրածախ առևտուր:

Մանրածախ առևտուր իրականացնող`

ա/ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բոլոր պետական ձեռնարկությունները հաշվարկում և վճարում են շահութահարկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով: Վերջիններս պարտավոր են վարելու ապրանքանյութական արժեքների հաշվառման գլխավոր մուտքի և ելքի գրքեր և պետք է ունենան գնապիտակներ:

բ/ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ պետական համակարգի ձեռնարկությունները մինչև 1994թ. ապրիլի 1-ը կատարում են հաստատագրված վճարի մուծումներ յուրաքանչյուր առևտրական կետի (խանութի, հանրախանութի, կրպակի, տաղավարի, շրջիկ կետերի և այլն) համար առանձին ըստ ձեռնարկության գտնվելու վայրի համար սահմանված հաստատագրված վճարի չափով: 1994թ. ապրիլի 1-ից սկսած սույն հարկատուները հաշվարկում և վճարում են շահութահարկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

Այս վճարողները պարտավոր են վարել ապրանքանյութական արժեքների հաշվառման գլխավոր մուտքի և ելքի գրքեր ու պետք է ունենան գնապիտակներ:

գ/ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, ինչպես նաև այդ ոլորտում գործունեություն իրականացնող անհատ ձեռներեցները հաշվարկում և վճարում են եկամտահարկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ տնտեսական ընկերակցությունների, որոնք իրենց գործունեության գծով եկամտահարկ և շահութահարկ վճարողներ չեն հանդիսանում, նրանց փայամասնակից ֆիզիկական անձինք հաշվարկում և վճարում են եկամտահարկ, իսկ իրավաբանական անձինք` շահութահարկ:

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները` (անհատական /ընտանեկան/ ձեռնարկություն, տնտեսական ընկերակցություն) պարտավոր են վարել ապրանքանյութական արժեքների հաշվառման գլխավոր մուտքի և ելքի գրքեր ու ունենալ գնապիտակներ:

Անհատ ձեռներեցները մինչև 1994թ. ապրիլի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար ըստ սահմանված կարգի պարտավոր էին վարելու գրանցման մատյան, իսկ 1994թ. ապրիլի 1-ից սկսած պարտավոր են վարել ապրանքանյութական արժեքների հաշվառման գլխավոր մուտքի ելքի գրքեր և ունենալ գնապիտակներ:

Ձեռնարկությունների կազմակերպական իրավական բոլոր տեսակների, նրանց ստորաբաժանումների, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից շուկաներում, տոնավաճառներում իրականացվող առևտուրը դիտարկվում է որպես մանրածախ առևտուր, եթե առկա է շուկայի կամ տոնավաճառի մուտքի տոմսը:

Նշված պայմաններում առևտուր իրականացնող ոչ պետական համակարգի ձեռնարկությունները (բացառությամբ անհատական /ընտանեկան/ ձեռնարկությունների և տնտեսական ընկերակցությունների) մինչև 1994թ. ապրիլի 1-ը ընկած ժամանակաշրջանում վճարում են հաստատագրված վճար` ելնելով շուկայի կամ տոնավաճառի գոտիականությունից:

 

2.ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ -----------------------------------

Արտադրանքի տեղափոխման պրոցեսը արտադրական ոլորտից սպառման ոլորտ իրականացվում է մեծածախ առևտրի միջոցով:

ա/ Մեծածախ առևտրի բնագավառում գործունեություն իրականացնող պետական և ոչ պետական համակարգի ձեռնարկությունները, որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ հանդիսանում են շահութահարկ վճարողներ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

բ/ Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից տնտեսական ընկերակցությունները իրենց գործունեության գծով ինքնուրույն եկամտահարկ և շահութահարկ վճարողներ չեն հանդիսանում: Ընկերակցության փայամասնակից ֆիզիկական անձանց եկամուտները հարկվում են եկամտահարկով, իսկ իրավաբանական անձանց եկամուտները` շահութահարկով:

Անհատական /ընտանեկան/ ձեռնարկությունները հաշվարկում և վճարում են եկամտահարկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մեծածախ առևտուր իրականացնող ձեռնարկությունները (անկախ նրանց կազմակերպական-իրավական տեսակից) պարտավոր չեն վարել ապրանքանյութական արժեքների հաշվառման գլխավոր մուտքի և ելքի գրքեր և ունենալ գնապիտակներ:

 

3.ՄԱՆՐԱ-ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ ----------------------------------------------

Մանրա-մեծածախ առևտուր համարվում է առևտրի այն ձևը, երբ ձեռնարկությունը, կազմակերպությունը իրականացնում է ինչպես ապրանքների մեծաքանակ առաքումներ այլ կազմակերպություններին, ձեռնարկություններին, այնպես էլ իր առևտրական կետերի միջոցով կատարում է մանրածախ առևտուր:

Մանրա-մեծածախ առևտրի գործունեություն իրականացնող

ա/ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բոլոր ձեռնարկությունները (անկախ նրանց կազմակերպական իրավական տեսակից) մանրածախ և մեծածախ առևտրի գծով տանում են ծախսերի և եկամուտների առանձին հաշվառում.

բ/ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ձեռնարկությունները և մեծածախ, և մանրածախ առևտրի գծով հաշվարկում և վճարում են շահութահարկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս վճարողները մանրածախ առևտրի գծով պարտավոր են վարել ապրանքանյութական արժեքների հաշվառման գլխավոր մուտքի և ելքի գրքեր և ունենալ գնապիտակներ, իսկ մեծածախ առևտրի գծով` պարտավոր են ունենալ իրենց կողմից կատարված բոլոր գործարքները հիմնավորող փաստաթղթեր: Վերջիններիս բացակայության դեպքում հարկատուների հարկվող շահույթը որոշելիս անհրաժեշտ է ղեկավարվել «30 տոկոս շահութաբերության նորմայի կիրառման կարգի մասին» սահմանված դրույթներով:

գ/ Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ պետական ձեռնարկությունները մեծածախ առևտրի գործունեության իրականացումից ստացված շահույթից հաշվարկում և վճարում են շահութահարկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ մանրածախ առևտրի գծով մինչև 1994թ. ապրիլի 1-ը ընկած ժամանակաշրջանում կատարում են շահութահարկի հաստատագրված վճարումներ (վերջինիս արդյունքում ստացված շահույթի չափով նվազեցնելով ձեռնարկության ընդհանուր հարկվող շահույթի գումարը): 1994թ. ապրիլի 1-ից սկսած մանրածախ առևտրի գծով նույնպես վերջիններս հաշվարկում և վճարում են շահութահարկ:

Ձեռնարկությունները պարտավոր են մանրածախ առևտրի գծով վարել ապրանքանյութական արժեքների հաշվառման գլխավոր մուտքի և ելքի գրքեր և ունենալ գնապիտակներ, իսկ մեծածախ առևտրի գծով բոլոր գործարքները հիմնավորող փաստաթղթեր: Գործարքները փաստաթղթերով չհիմնավորված լինելու դեպքում հարկվող շահույթը որոշելիս հարկատուները ղեկավարվելու են «30 տոկոս շահութաբերության նորմայի կիրառման կարգի մասին» սահմանված դրույթներով:

դ/ Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները և ֆիզիկական անձինք ղեկավարվելու են սույն կարգի 1-ին կետի «գ» ենթակետում նշված կարգով:

 

4. ԱՌԵՎՏՐԱ-ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ գործունեություն իրականացնող իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունները, կազմակերպությունները (անկախ իրենց կազմակերպական-իրավական տեսակից և սեփականության ձևից) հանդիսանում են շահութահարկ վճարողներ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե իրենց կամ այլ ձեռնարկություններին պատկանող առևտրական կետերի միջոցով մանրածախ առևտուր չեն իրականացնում: Առևտրա-միջնորդական գործունեություն իրականացնող և շահութահարկ վճարող ձեռնարկություններն ու կազմակերպությունները պարտավոր չեն վարել ապրանքանյութական արժեքների հաշվառման գլխավոր մուտքի և ելքի գրքեր ու գնապիտակներ, սակայն նրանք պարտավոր են իրենց կողմից կատարված բոլոր գործարքները հիմնավորել փաստաթղթերով: Վերջիններիս բացակայության դեպքում հարկատուի հարկվող շահույթը որոշելիս անհրաժեշտ է ղեկավարվել «30 տոկոս շահութաբերության նորմայի կիրառման կարգի մասին» սահմանված դրույթներով:

 

5.ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ձեռնարկությունը կատարում է որոշակի ֆունկցիաներ բնակչությանը սննդով սպասարկելու համար (ճաշարան, սրճարան, ռեստորան և այլն):

Այն մթերքները, որոնք ենթարկվել են ջերմային կամ սառը մշակման և ստացել են խոհարարական արտադրանքի որևէ տեսք, պատկանում են սեփական արտադրանքին:

ա/ Ձեռնարկությունների բոլոր կազմակերպական իրավական տեսակները (անկախ սեփականության ձևից), որոնք գործունեություն են իրականացնում հասարակական սննդի բնագավառում, գործող կարգի համաձայն պարտավոր են վարել ապրանքանյութական արժեքների հաշվառման գլխավոր մուտքի և ելքի գրքեր և ունենալ չեկեր:

բ/ Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ձեռնարկությունները հաշվարկում և վճարում են շահութահարկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

գ/ Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ պետական ձեռնարկությունները համարվում են շահութահարկի հաստատագրված վճար մուծողներ:

դ/ Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կազմակերպական-իրավական տեսակները (անհատական /ընտանեկան/ ձեռնարկություն, տնտեսական ընկերակցություն), ինչպես նաև ֆիզիկական անձինք համարվում են եկամտահարկ վճարողներ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով («Տնտեսական ընկերակցությունների հարկման մասին» տես ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ ՀՊՏ-ի 1993թ. օգոստոսի 31-ի թիվ 02265/3-2դ գրությունը):

ե/ Անհատ ձեռներեցները գործող օրենսդրության համաձայն համարվում են եկամտահարկ վճարողներ և մինչև 1994թ. ապրիլի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար պարտավոր էին վարել գրանցման մատյան: Սկսած 1994թ. ապրիլի 1-ից վերջիններս պարտավոր են վարել ապրանքանյութական արժեքների հաշվառման գլխավոր մուտքի և ելքի գրքեր, ունենալ չեկեր:

 

 

pin
Հարկային տեսչություն
Պարզաբանում