Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՔՍՏԻԼ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՆՎՈՐՈՒՀԻՆԵՐԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՏԵՔՍՏԻԼ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՆՎՈՐՈՒՀԻՆԵՐԻՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԱՐՏՈՆՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 սեպտեմբերի 1993 թ. թիվ 484

 

i

ՏԵՔՍՏԻԼ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՆՎՈՐՈՒՀԻՆԵՐԻՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԱՐՏՈՆՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 2-ի «Տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող աշխատողների կենսաթոշակի անցնելու տարիքի և աշխատանքային ստաժի չափի մասին» որոշման 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

Հաստատել տեքստիլ այն արտադրությունների, արտադրամասերի, ինչպես նաև համապատասխան մասնագիտությունների աշխատատեղերի և պաշտոնների ցանկը (կցվում է), որոնցում հաստոցների և մեքենաների վրա կատարած աշխատանքը բանվորուհիներին տալիս է տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակի իրավունք` նրանց 5Օ տարին լրանալու և այդ աշխատանքներում առնվազն 2Օ տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 484 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ց  Ա  Ն  Կ

 

ՏԵՔՍՏԻԼ ԱՅՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԲԱՆՎՈՐՈՒՀԻՆԵՐԻՆ ՏԱԼԻՍ Է ՏԱՐԻՔԱՅԻՆ ԱՐՏՈՆՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ

 

__________________________________________________________________________

Արտադրությունները, արտադրամասերը  |  Մասնագիտությունների աշխատատեղերը

|            և  պաշտոնները

__________________________________________________________________________

                 1                                     2

__________________________________________________________________________

 Բամբակեղենի, բամբակի, վուշի, բրդի,     արդուկող-չորացնող ագրեգատների

 մետաքսե կանեփաջութի, տրիկոտաժի,        օպերատոր

 տեքստիլ-գալանտերիայի, թաղիքի           սանրագզող սարքավորման օպերատոր

 արտադրություններ, արհեստական և         ճոպանային մեքենաների օպերատոր

 սինթետիկ նրբաթելի արտադրամասեր         ճոպանահյուս և  պարենային մեքենաների

 (տեղամասեր, բաժիններ)                  օպերատոր

                                        պտտող սարքավորման օպերատոր

                                        պտտման և ձգման օպերատոր

                                        ժապավենային սարքավորման օպերատոր

                                        փաթաթման սարքավորման օպերատոր,

                                        բացի բարձր ավտոմատացվածից

                                        («Մուրատ» տիպի և համանման

                                        ավտոմատներ)

                                        ճմլող-գզող մեքենաների օպերատոր

                                        խանձող սարքավորման օպերատոր,

                                        որն զբաղված է բնական մետաքսի

                                        խանձմամբ

                                        հյուսող մեքենաների օպերատոր

                                        մանածագործ մեքենաների օպերատոր

                                        ձաղկող-փխրեցնող մեքենաների

                                        օպերատոր

                                        վուշի արտադրության դասավորող

                                        մեքենաների օպերատոր

                                        նախաթելի սարքավորման օպերատոր

                                        ոլորող սարքավորման օպերատոր

                                        քաթան ձգող մեքենաների օպերատոր

                                        գզող սարքավորման (ներառյալ ոչ

                                        գործվածքային նյութերի

                                        արտադրության) օպերատոր

                                        զտող մեքենաների օպերատոր, որն

                                        զբաղված է բնական մետաքսի մանվածքի

                                        զտմամբ

                                        մանվածքային արտադրության

                                        նախապատրաստական արտադրամասերի

                                        պտտող, մանող, փաթաթող, ոլորող,

                                        վերափաթաթող մեքենաների և

                                        ջուլհակային հաստոցների սպասարկման

                                        վարպետներ և օգնականներ

                                        մանող բանվորուհիներ

                                        կորդի արտադրությունում գործող

                                        հաստոցների վրա տեղադրվածներ

                                        ջուլհակներ, մետաղյա ցանցերի

                                        պատրաստմամբ զբաղված մետաղյա ու

                                        սինթետիկ ցանցերի ջուլհակներ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.09.1993
N 484
Որոշում