ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 1993 թ. թիվ 69
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ԿԱՊ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության առաջարկությունը Հայաստանի Հանրապետության և Միացյալ Արաբական Էմիրությունների միջև օդային կապի ստեղծման մասին:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության պետ Յուրի Գերասիմի Մնացականովին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պայմանագիր կնքել Միացյալ Արաբական Էմիրությունների կառավարության հետ: