Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՐԱՎԱՆ-88» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՐԱՎԱՆ-88» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՐԵԳՈՐ ...

 

 

040.1549.091002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» հոկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2002 թվականի N 1549-Ա

 

«ՔԱՐԱՎԱՆ-88» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Քարավան-88» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 23-ի «Քարավան-88» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Համակարգչային դասընթացներ» ծրագրի մասին» N Մ-149 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Քարավան-88» բարեգործական հասարակական կազմակերպությանը (ՀՎՀՀ` 00047094) նշված ծրագրի շրջանակներում փոխհատուցել`

ա) «Կոմպմարկետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (ՀՎՀՀ` 02557321), 2002 թվականի օգոստոսի 22-ի N 2002/08/22-01 պայմանագրի հիման վրա, 4476 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ համակարգչային սարքավորումների ձեռքբերման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 746 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարը.

բ) «ՍԱՆՌԱՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (ՀՎՀՀ` 01522038), 2002 թվականի սեպտեմբերի 2-ի N 190 հաշիվ-ապրանքագրի հիման վրա, 358128 դրամ ընդհանուր արժողությամբ համակարգչային սեղանների ու աթոռների ձեռքբերման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 59688 դրամ գումարը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.09.2002
N 1549-Ա
Որոշում