Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 փետրվարի 1995 թ. թիվ 1Օ6

 

ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի 8-րդ կետի պահանջներից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի որոշումը հաստատելու մասին» թիվ 53Օ որոշմամբ հաստատված բաց բաժնետիրական ընկերությունների ձևով առաջին հերթին սեփականաշնորհվող ձեռնարկությունների ցանկում ընդգրկված պետական ձեռնարկությունների արտադրության և սոցիալական զարգացման ֆոնդերի մնացորդը հանդիսանում է պետական սեփականություն, եթե տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.02.1995
N 106
Որոշում