Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«28» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1995 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

28 դեկտեմբերի 1995 թ. թիվ 120

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի մասին» հրամանագիրը և Հայաստանի Հանրապետության գիտական ներուժի արդյունավետ օգտագործման ու ամրապնդման, գիտության կառավարման բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

i

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր գիտության և առաջատար տեխնոլոգիաների խորհուրդ:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` երկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել նշված խորհրդի կանոնադրությունը և կազմը:

(1-ին կետն ուժը կորցրել է 30.12.98 թիվ 863 որոշում)

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտն ունի Հայաստանի Հանրապետության նախարարի կարգավիճակ:

3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան ինքնակառավարվող պետական գիտական հաստատություն է, որն իր գործունեությունը կոորդինացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև մյուս շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ:

4. Սահմանել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների ամենամսյա պատվավճար` 50 հազ. դրամի չափով:

i

(4-րդ կետը խմբ. 16.02.98 թիվ 88 որոշում)

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակչական գործունեության համար կենտրոնացված կարգով ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին առաջարկություն:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամների և թղթակից անդամների համար պատվավճար սահմանելու մասին» թիվ 374 որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության գիտական փորձաքննության համակարգի մասին» թիվ 546 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.1995
N 120
Որոշում