Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 1995 թ. թիվ 291

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԱՏՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությունը և պատգամավորների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեները Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության համակարգի պետական ուսումնական հաստատությունների ազատված շենքերն ու տարածությունները վերասարքավորում են բնակելիի` վերջինիս ներկայացվող պահանջներին համապատասխան, և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ ընդգրկում պետական բնակարանային ֆոնդում:

Թույլտվություն ստանալու համար` ըստ շենքերի և տարածությունների պատկանելության, Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությունը կամ պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործկոմը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում միջնորդություն` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության հետ.

բ) բնակելիի վերասարքավորված շենքերն ու տարածությունները հատկացվում են Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառման մեջ գտնվող ուսուցիչներին` Հայաստանի Հանրապետության գործող բնակարանային օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) ազատված շենքերը և տարածությունները բնակելիի վերասարքավորելու նախագծման ծախսերը կատարվում են համապատասխան տեղական բյուջեի միջոցների հաշվին.

դ) ազատված շենքերը և տարածությունները բնակելիի վերասարքավորելու շինարարական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գործող բնակարանային օրենսդրությամբ սահմանված կարգով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառման մեջ գտնվող ուսուցիչների միջոցների հաշվին: Այդ դեպքում պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները, ըստ սահմանված բնակելի տարածություններ հատկացնելու հերթականության, նրանց առաջարկում են մասնակցել ազատված շենքերի և տարածությունների բնակելիի վերասարքավորման շինարարական աշխատանքների ֆինանսավորմանը:

Այդպիսի ցանկություն հայտնած քաղաքացիների հետ պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները կնքում են համապատասխան պայմանագիր:

2. Ազատված շենքերի և տարածությունների բնակելիի վերասարքավորման շինարարական աշխատանքների ավարտից հետո պայմանագիրը կնքած քաղաքացուն հանձնվում է այդ բնակարանի նկատմամբ նրա սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.1995
N 291
Որոշում