ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 սեպտեմբերի 1995 թ. թիվ 4Օ
i
ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ», «ԷՐԵԲՈՒՆԻ» ԵՎ ԳՅՈՒՄՐԻԻ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ի կատարումն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Երևանի «Զվարթնոց», «Էրեբունի» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների տարածքներում մաքսային հսկողության գոտիները, որոնք հանդիսանում են օդանավակայանների հատուկ ռեժիմային գոտիներ:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 25-ից:
(նախաբանը փոփ. 31.08.15 թիվ 979-Ն որոշում)