Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՕ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԹՌԻՉՔԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՌԱԶՄԱԱՎԻԱՑԻՈՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 սեպտեմբերի 1994 թ. թիվ 447

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԹՌԻՉՔԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՌԱԶՄԱԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի համար սպայական կազմի և մասնագետ կադրերի պատրաստման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի թռիչքատեխնիկական ռազմաավիացիոն ուսումնարանին տալ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության կարգավիճակ:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների 1994/95 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերի հաստատման մասին» թիվ 109 որոշման մեջ սույն որոշման 1-ին կետից բխող լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.09.1994
N 447
Որոշում