Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ...

 

 

040.1584.141002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հոկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2002 թվականի N 1584-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը և 26.1-ին հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի նոյեմբերի 12-ից:

(վերնագիրը, նախաբանն ու որոշումը փոփ. 26.06.14 թիվ 638-Ն, 22.09.17 թիվ 1155-Ն, 12.09.2019 թիվ 1276-Ն, 27.05.2020 թիվ 841-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե) կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ` տեղեկություն ստացող մարմիններ) հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների (այսուհետ` տեղեկություն) տրամադրումը:

(1-ին կետը փոփ. 26.06.14 թիվ 638-Ն որոշում)

2. Տեղեկություն ստացող մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն օրենքով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստանալու համար ներկայացնում է դիմում, որտեղ նշվում են պահանջվող տեղեկության տեսակը, ժամանակահատվածը: Եթե պահանջվող տեղեկությունը վերաբերում է իրավաբանական անձանց, ապա նշվում են իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` ֆիզիկական անձի անկետային տվյալները (հանրային ծառայությունների համարանիշ), ինչպես նաև այն օրենքի հոդվածը կամ մասը, որի հիման վրա տվյալ տեղեկություն ստացող մարմնին նման տեղեկություն ստանալու իրավասություն է վերապահված:

(2-րդ կետը փոփ. 12.09.2019 թիվ 1276-Ն որոշում)

2.1. Օրենքով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար ներկայացվող դիմումը կարող է չներառել իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերող` սույն կարգի 2-րդ կետով սահմանված տվյալները` բացառությամբ հարկ վճարողի հաշվառման համարի:

(2.1-ին կետը լրաց. 10.11.11 թիվ 1637-Ն որոշում)

2.2. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե տեղեկություններ է ներկայացնում սույն կարգով ստացված տեղեկությունների հիման վրա արձանագրված խախտումների վերաբերյալ` ռիսկերի վրա հիմնված ստուգումների պլանավորման և անցկացման համար: Փոխադարձ տեղեկությունների ներկայացման ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համատեղ հրամանով:

(2.2-րդ կետը լրաց. 10.11.11 թիվ 1637-Ն որոշում)

3. Տեղեկություն ստացող մարմնի կողմից ներկայացված դիմումում սույն որոշման 2-րդ կետով սահմանված որևէ վավերապայմանի բացակայության (անճշտության) դեպքում, բացառությամբ սույն կարգի 2.1-ին կետի` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից դիմումն ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկություն ստացող մարմին է ներկայացվում գրավոր մերժում` համապատասխան պատճառաբանությամբ:

(3-րդ կետը լրաց. 10.11.11 թիվ 1637-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն կարգի համաձայն ստացված դիմումի հիման վրա 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հիման վրա գրավոր տրամադրում է դիմումում նշված տեղեկությունը կամ պահանջվող տեղեկության բացակայության (համապատասխան հաշվառում չվարելու) մասին գրավոր տեղեկացնում է դիմողին:

5. Տեղեկություն ստացող մարմնի կողմից երկրորդ և ավելի անգամ նույն տեղեկությունը պահանջվելու դեպքում տեղեկությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվում է, եթե դրանում կատարվել է փոփոխություն:

6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքում` փոփոխության ենթակա տեղեկություններ տրամադրելիս տեղեկություն ստացողին տեղյակ է պահվում դրա մասին:

7. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն իրավապահ մարմիններին տեղեկություն տրամադրում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա:

7.1. Օրենքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների ստացման դիմումը և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող տեղեկությունները փոխանակվում են էլեկտրոնային եղանակով` ՎԵԲ ծառայության միջոցով, որի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

(7.1-ին կետը լրաց. 27.05.2020 թիվ 841-Ն որոշում)

8. Տեղեկություն ստացող մարմնի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկության բացահայտումը (հրապարակումը) առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն:

(հավելվածը փոփ. 26.06.14 թիվ 638-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.10.2002
N 1584-Ն
Որոշում