Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ - ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ Տ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 1995 թ. թիվ 56

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ - ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգում իրականացվող կազմակերպական - իրավական և տնտեսական բարեփոխումների ընդլայնման, պետական ֆինանսական միջոցների առավել նպատակային օգտագործման, բժշկական ապահովագրության ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` 1995 թվականի ընթացքում ավարտել Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգի հիմնարկների և կազմակերպությունների պետական ձեռնարկությունների վերակառուցման գործընթացը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, առողջապահության նախարարության և շահագրգիռ այլ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել բնակչության այն սոցիալական խմբերի ցանկը, որոնք օգտվելու են անվճար (պետական պատվերով) և մասնակի վճարովի բժշկական օգնության իրավունքից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.02.1995
N 56
Որոշում