Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1636.251002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» հոկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2002 թվականի N 1636-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության` օլիմպիական հերթափոխի մարզադպրոցներ պետական հիմնարկները (այսուհետ` պետական հիմնարկներ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն հավելվածի:

2. Մինչև Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության պետական հիմնարկների` պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը` այդ հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան, հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում:

3. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին:

Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 18.11.16 թիվ 1172-Ն որոշում)

i

5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, բացառությամբ Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը:

(5-րդ կետը փոփ. 13.12.02 թիվ 1996-Ն որոշում)

6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1636-Ն որոշման

 

ՑԱՆԿ

i

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ

._________________________________________________________________________.

|NN |    Պետական հիմնարկի անվանումը     |   Վերակազմակերպված պետական ոչ   |

|Ը/Կ|                                   |     առևտրային  կազմակերպության  |

|   |                                   |            անվանումը            |

|___|___________________________________|_________________________________|

|1. |Սամբոյի և  ձյուդոյի օլիմպիական     |Սամբոյի և  ձյուդոյի օլիմպիական   |

|   |հերթափոխի մարզադպրոց               |մանկապատանեկան մարզադպրոց        |

|___|___________________________________|_________________________________|

|2. |Ըմբշամարտի օլիմպիական ռեզերվի      |Նորայր Մուշեղյանի անվան          |

|   |հանրապետական կենտրոնական           |ըմբշամարտի օլիմպիական            |

|   |մասնագիտացված մարզադպրոց           |մանկապատանեկան մարզադպրոց        |

|___|___________________________________|_________________________________|

|3. |Հեծանվային սպորտի օլիմպիական       |Հեծանվային սպորտի օլիմպիական     |

|   |հերթափոխի մարզադպրոց               |մանկապատանեկան մարզադպրոց        |

|___|___________________________________|_________________________________|

|4. |Գեղարվեստական մարմնամարզության և   |Գեղարվեստական մարմնամարզության և |

|   |ակրոբատիկայի օլիմպիական հերթափոխի  |ակրոբատիկայի օլիմպիական          |

|   |հանրապետական մարզադպրոց            |մանկապատանեկան մարզադպրոց        |

|___|___________________________________|_________________________________|

|5. |Թիավարության մարզաձևերի  օլիմպիական|Թիավարության մարզաձևերի          |

|   |հերթափոխի հանրապետական մարզադպրոց  |օլիմպիական մանկապատանեկան        |

|   |                                   |մարզադպրոց                       |

|___|___________________________________|_________________________________|

|6. |Խաղային մարզաձևերի  օլիմպիական     |Խաղային մարզաձևերի  օլիմպիական   |

|   |հերթափոխի հանրապետական մարզադպրոց  |մանկապատանեկան մարզադպրոց        |

|___|___________________________________|_________________________________|

|7. |Շախմատի և  շաշկու հանրապետական     |Շախմատի և  շաշկու հանրապետական   |

i

|   |մանկապատանեկան օլիմպիական          |մանկապատանեկան օլիմպիական        |

|   |հերթափոխի մարզադպրոց               |հերթափոխի մարզադպրոց             |

|___|___________________________________|_________________________________|

|8. |Օլիմպիական հերթափոխի բռնցքամարտի   |Վլադիմիր Ենգիբարյանի անվան       |

|   |հանրապետական մարզադպրոց            |բռնցքամարտի օլիմպիական           |

|   |                                   |մանկապատանեկան մարզադպրոց        |

|___|___________________________________|_________________________________|

|9. |Թեթև  ատլետիկայի հանրապետական      |Ատլետիկայի օլիմպիական            |

|   |մասնագիտացված մանկապատանեկան       |մանկապատանեկան մարզադպրոց        |

|   |օլիմպիական հերթափոխի մարզադպրոց    |                                 |

|___|___________________________________|_________________________________|

|10.|(10-րդ կետն ուժը կորցրել է 18.11.16 թիվ 1163-Ն որոշում)              |

|___|___________________________________|_________________________________|

|11.|Օլիմպիական հերթափոխի               |Ռազմիկ Կարապետյանի անվան         |

|   |հանրապետական մարզադպրոց            |մանապայքարային մարզաձևերի        |

|   |                                   |օլիմպիական մանկապատանեական       |

|   |                                   |մարզադպրոց                       |

|___|___________________________________|_________________________________|

|12.|Մականախաղի և  շախմատի օլիմպիական   |Հրազդանի մականախաղի և  շախմատի   |

|   |հերթափոխի հանրապետական մարզադպրոց  |օլիմպիական մանկապատանեկան        |

|   |                                   |մարզադպրոց                       |

._________________________________________________________________________.

(հավելվածը փոփ. 23.06.05 թիվ 860-Ն, 21.04.11 թիվ 455-Ն, 25.04.13 թիվ 426-Ն, 18.08.15 թիվ 931-Ն, 18.11.16 թիվ 1163-Ն, 18.11.16 թիվ 1165-Ն, 28.02.2019 թիվ 154-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2002
N 1636-Ն
Որոշում