Սեղմել Esc փակելու համար:
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԴՐԱՄԱՅԻՆ ՀԱՇԻՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԴՐԱՄԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ՏԱՐԱԴՐԱ ...

 

 

       ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ                  ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ    

       ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                 ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

       11.08.1994թ.                   11.08.1994թ.

       թ. 08003                       թ.02325/3-4

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1992թ. նոյեմբերի 2-ին հաստատված և ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ հարկային պետական տեսչության հետ համաձայնեցված «Ձեռնարկությունների տարադրամային հաշիվների և հաշվապահական հաշվեկշռի տարադրամային հոդվածների վերագնահատման և եկամուտների վերահաշվարկման» կարգի «զ» կետի կիրարկման վերաբերյալ:

ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ հարկային պետական տեսչությունը հայտնում են, որ ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների 1994թ. հունվարի 29-ի թ. 17-2, 19ձգ-18 նամակի համաձայն` արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի որոշման 1993թ. գործող կարգը հանրապետության տարածքում պահպանվում է մինչև 1995թ. հունվարի 1-ը: Ըստ այդ կարգի Հայաստանի Հանրապետության ժողովրդական տնտեսության այն ճյուղերում, որտեղ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումը ձևակերպվում է գնորդի կամ պատվիրատուի կողմից վճարված գումարի չափով, հաշվապահական հաշվառման «Բեռնված ապրանքներ» 45 հաշվում հաշվեգրված դեբիտորական պարտքերի գումարները չեն համարվում տարադրամային հաշիվներ և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1992թ. նոյեմբերի 2-ին հաստատված և ՀՀ բանկի, ՀՀ հարկային պետական տեսչության հետ համաձայնեցված «Ձեռնարկությունների տարադրամային հաշիվների և հաշվապահական հաշվեկշռի տարադրամային հոդվածների վերագնահատման և եկամուտների վերահաշվարկման» կարգի «զ» կետով նախատեսված ազատ փոխարկելի տարադրամով դեբիտորական պարտքերի կազմի մեջ չեն մտնում ու չեն վերագնահատվում:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
11.08.1994
N 08003
Պարզաբանում