Սեղմել Esc փակելու համար:
1975 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1975 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ (TIR) ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՀՀ ԳՈՐԾՆԱԿ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«26» ՀՈՒՆՎԱՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունվարի 1996 թ. թիվ 22

 

1975 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ (TIR) ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Միջազգային բեռնափոխադրումների արդյունավետությունը բարձրացնելու, մաքսային անցումները պարզեցնելու, փոխադրումների հուսալիությունը և անվտանգությունը, ինչպես նաև 1975 թվականի նոյեմբերի 14-ին Ժնևում կնքված ՄԱԿ-ի «Միջազգային ճանապարհների փոխադրումների (TIR) գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրումների մասին» մաքսային կոնվենցիային (այսուհետև` 1975 թվականի ՄՃՓ-ի (TIR) կոնվենցիա) Հայաստանի Հանրապետության գործնական մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 1975 թվականի ՄՃՓ-ի (TIR) կոնվենցիայի 6 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետությունից դուրս փոխադրումները ձևակերպելու և ՄՃՓ-ի (TIR) գրքույկներ տրամադրելու աշխատանքների ապահովելու նպատակով ստեղծվելիք բաց բաժնետիրական ընկերության պետական մասով հիմնադիրներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության հետևյալ նախարարությունների պետական ձեռնարկությունները (իրենց միջոցների հաշվին)`

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության` 35 տոկոս բաժնեմասով.

Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության` 25 տոկոսով բաժնեմասով.

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության` 5 տոկոս բաժնեմասով.

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության` 5 տոկոս բաժնեմասով.

Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության` 5 տոկոս բաժնեմասով:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված նախարարությունների հետ համատեղ մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ օրենսդրությամբ սահմանված կարգով բաց բաժնետիրական ընկերության ստեղծման, ինչպես նաև ընկերության գործունեության սկզբնական շրջանում աշխատանքային պայմանների ապահովման համար:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը`

ա) միջազգային ճանապարհային փոխադրումների մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով մեկամսյա ժամկետում ստեղծել համապատասխան մասնագիտացված ստորաբաժանում և միջոցներ ձեռնարկել նրա անձնակազմի ուսուցման ու փորձի փոխանակման կազմակերպման համար.

բ) տասնօրյա ժամկետում հաստատել մաքսային սահմանային այն կետերի ցանկը, որոնց իրավունք է վերապահվում իրականացնելու մաքսային գործառնություններ` 1975 թվականի ՄՃՓ (TIR) կոնվենցիայի 45 հոդվածին համապատասխան.

գ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում հաստատել ավտոտրանսպորտային միջոցների և բեռնարկղերի համար միջազգային ճանապարհային փոխադրումների թույլտվություն տալու կարգը` 1975 թվականի ՄՃՓ-ի (TIR) կոնվենցիայի 12 հոդվածին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը`

ա) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող և տարանցիկ փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսավճարների, ճանապարհային հարկի, ինչպես նաև փոխադրումների, կայանման և այլ օժանդակ ծառայությունների համար սակագների ամբողջական համակարգի ստեղծման վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ Հայաստանի Հանրապետության ՄՃՓ-ի (TIR) համակարգով փոխադրումներ կատարող ավտոտրանսպորտային միջոցների, բեռների և փոխադրողների (վարորդ, առաքիչ, բեռնուղեկցող) ապահովագրական ընկերություն ստեղծելու համար:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` ձեռնարկել միջոցներ ճանապարհային երթևեկության մասին` 1968 թվականի, ճանապարհային նշանների մասին` 1968 թվականի և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին (ռուսերեն) ` 1956 թվականի կոնվենցիաներին Հայաստանի Հանրապետության միանալու համար:

6. Հայաստանի Հանրապետության և տրանսպորտի հաղորդակցության նախարարությանը`

ա) մինչև Հայաստանի Հանրապետությունում համապատասխան ապահովագրական ընկերություն ստեղծելը, ձեռնարկել միջոցներ օտարերկրյա ապահովագրական ընկերության միջոցով ՄՃՓ-ի (TIR) համակարգով փոխադրումներ կատարող ավտոտրանսպորտային միջոցների, բեռների և փոխադրումների ապահովագրման համար.

բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ Ժնևի միջազգային ավտոմոբիլային միության գրասենյակ ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարանցիկ ճանապարհների բացատրական տեղեկանքը և քարտեզը:

7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ ձեռնարկել միջոցներ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետությանը պատկանող ավտոտրանսպորտային միջոցների պետական համարանիշների և վարորդական իրավունքների կիրառելիության ապահովման համար:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 26-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.01.1996
N 22
Որոշում