Սեղմել Esc փակելու համար:
«ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵ ...

 

 

040.1701.091102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1701-Ն

 

«ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:

3. Սահմանել, որ`

ա) «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) հիմնական նպատակը խնամքի կարիք ունեցող միայնակ տարեց և հաշմանդամ անձանց տնային պայմաններում սոցիալական սպասարկման ապահովումն է:

Կազմակերպության գործունեության առարկան տնային պայմաններում միայնակ տարեց և հաշմանդամ անձանց սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության ու կենցաղային սպասարկման կազմակերպումը, խնամքի իրականացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելն է.

բ) կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` տնային պայմաններում վճարովի և համավճարով խնամքի, կենցաղային սպասարկման, սոցիալ-հոգեբանական օգնության, խնամքի հետ կապված այլ ծառայությունների մատուցում (այդ թվում` բժշկական հաստատություններում), ազատ ժամանցի կազմակերպում, ուղեկցում տարբեր վայրեր այցելելիս կամ զբոսանքների ժամանակ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի.

գ) մինչև վերակազմակերպումը` «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված` բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 15.02.18 թիվ 163-Ն որոշում)

4. «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել`

ա) կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.

բ) կազմակերպության կանոնադրությունն ու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

6. «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Տնային պայմաններում միայնակ տարեցների ու հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.10.2002
N 1701-Ն
Որոշում