Սեղմել Esc փակելու համար:
ԲՅՈՒՋԵ ՀԱՐԿԵՐԸ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԸ ՏԱՐԱԴՐԱՄՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՅՈՒՋԵ ՀԱՐԿԵՐԸ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԸ ՏԱՐԱԴՐԱՄՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

   ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ        ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ

                                        ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

         թ.1-3                            թ.02240/3-4

1 օգոստոսի 1994թ.

 

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը տարադրամով բյուջե վճարվող հարկերի և տուրքերի մուտքերի հաշվառումը կարգավորելու և չհիմնավորված ապառքների, ինչպես նաև դրա դիմաց տույժերի գոյացումը կանխելու նպատակով սահմանում են, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան բյուջե տարադրամով հարկեր և տուրքեր վճարելու դեպքում ձեռնարկությունները և կազմակերպությունները պարտավոր են բյուջե հարկի կամ տուրքի վճարումը տարադրամով կատարելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում ՀՀ հարկային պետական տեսչության տեղական մարմնին և տեղական ֆինանսական բաժնին ներկայացնել իրենց սպասարկող բանկի բաժանմունքի կողմից հաստատված տեղեկանք, համաձայն կից ձևի:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

տարադրամով հարկերի և տուրքերի գծով կատարված վճարումների մասին

 

Ներկայացվում է տեղական ֆինանսական բաժնին

և ՀՀ հարկային պետական տեսչության

տեղական մարմնին` վճարումը կատարելու

օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում

__________________________________________________________________________

N  Հարկի կամ  Բյուջե  Վճարման  ՀՀ ԿԲ    Վճարված գումարի     Վճարմանը      

   տուրքի     վճարված ամսաթիվը կողմից   համարժեքը, դրամով   համապատասխանող

   անվանումը  գումարը          վճարման  ------------------- ժամանակաշրջանը

              դրամով           օրվա     Ընդամենը  այդ թվում և  դրա համար

                               տարադրամի ------------------ հաշվարկված

                               տեսակի            տեղական    հարկի (տուրքի),

                       նկատմամբ          բյուջեին   տույժերի

                       հաշվարկային      հասանելիք  (տուգանքների)

                       փոխարժեքը        գումարը    գումարը

____________________________________________________________________________

   Ա             1        2        3         4      5           6

___________________________________________________________________________

1. Ավելացված արժեքի հարկ 2. Ակցիզային հարկ 3. Շահութահարկ 4. Եկամտահարկ 5. Պետական տուրք 6. Մաքսային տուրք 7. -------------------- 8. -------------------- 9. -------------------- 10.--------------------

__________________________________________________________________________

Ընդամենը

__________________________________________________________________________

 

Ձեռնարկության ղեկավար

_______________________

 

(ստորագրություն)

 

Գլխավոր հաշվապահ

_______________________

 

(ստորագրություն)

Կ.Տ.

Նշված տեղեկանքը ենթակա է հաստատման ձեռնարկությունը սպասարկող

բանկի բաժանմունքի կողմից:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
01.08.1994
N 1-3
Պարզաբանում