Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«8» օգոստոսի 1996 Թ.

--- ----------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 1996 թվականի թիվ 245

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների վերագնահատման հետ կապված հարցերը կանոնակարգելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 147 որոշմամբ հաստատված կանոնադրության 65-րդ կետի գործողությունը և հաշվապահական հաշվառման մեջ արտարժույթով կատարվող գործառնությունների արտացոլումը հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների վերագնահատման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 8-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1996 թվականի

օգոստոսի 8-ի թիվ 245 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների վերագնահատման կարգը:

1. Վերագնահատման ենթակա են Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հետևյալ հաշիվների մնացորդները`

ա) օտարերկրյա դրամանիշերը` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների և մետաղադրամների ձևով, որոնք շրջանառության մեջ են գտնվում օտարերկրյա մեկ կամ մի քանի պետությունների տարածքում և հանդիսանում են օրինական վճարման միջոց, ինչպես նաև հանված են կամ հանվում են շրջանառությունից, բայց ենթակա են փոխանակման շրջանառության մեջ գտնվող դրամանիշերով.

բ) բանկային հաշիվներում և ավանդներում գտնվող օտարերկրյա պետությունների դրամական միավորներով արտահայտված միջոցները և վճարման փաստաթղթերը.

գ) արտարժույթով արտահայտված դրամական փաստաթղթերը.

դ) արտարժույթով արտահայտված կարճաժամկետ արժեթղթերը.

ե) արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերը.

զ) արտարժույթով արտահայտված կրեդիտորական պարտքերը.

է) արտարժույթով ստացված վարկի և փոխառությունների գծով պարտքերը.

ը) պետական միջոցների հաշվին արտարժույթով տրամադրված նպատակային ֆինանսավորումը` նրա չօգտագործված միջոցների մասով:

2. Վերագնահատման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների արտարժույթով արտահայտված սեփական կապիտալը` կանոնադրական (բաժնեգումարի) կապիտալը, լրացուցիչ ու պահուստային կապիտալը, չբաշխված շահույթը և այլ պահուստներ, նպատակային ֆինանսավորումը, մուտքերը և այլն, բացի սույն կարգի 1-ին կետի «ը» ենթակետով նախատեսված դեպքերից:

i

3. Հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների մնացորդների վերագնահատումը կատարվում է այդ հաշիվների արտարժութային մնացորդները բազմապատկելով վերագնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի համար հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

(3-րդ կետը փոփ. 08.11.07 թիվ 1318-Ն որոշում)

4. Վերագնահատումը կատարվում է արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների մնացորդների փոփոխման, ինչպես նաև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

5. Հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների մնացորդների վերագնահատման արդյունքները (վերագնահատումից հետո և մինչև վերագնահատումը վերագնահատվող հաշիվների Հայաստանի Հանրապետության արժույթով արտահայտված գումարային տարբերությունները) ձեռնարկությունները և կազմակերպությունները ձևակերպում են ֆինանսական արդյունքներով, իսկ բյուջետային հիմնարկները` ֆոնդերի ավելացմամբ (նվազեցմամբ):

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.1996
N 245
Որոշում