«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«11» հուլիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հուլիսի 1996 թ. թիվ 210
ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ՄԱՆԿՈՒՑ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՈՒՂԵԳՐԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով հաշմանդամ երեխաների առողջարանային-վերականգնողական բուժման կարևորությունը, այդ գործընթացում խնամակալի մասնակցության անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջարկությունը և թույլատրել նրան 1996 թվականին առողջարանային բուժման ցուցումով մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամ երեխաների խնամակալներին անվճար հատկացնել առողջարանային ուղեգրեր` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համար նախատեսված բյուջետային հատկացումների հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 11-ից: