«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«18» հուլիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հուլիսի 1996 թ. թիվ 215
Փ. ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2 ՇԵՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության դատախազությանը` լրացուցիչ ուսումնասիրել Փ. Բուզանդի փողոցի թիվ 2 շենքի օտարման օրինականությունը և արդյունքների մասին հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
2. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Օշարակ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 2 ֆիրմային խանութի սեփականաշնորհման հարցին անդրադառաել միայն Փ. Բուզանդի փողոցի թիվ 2 շենքի օտարման օրինականությունը պարզելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 18-ից: