Սեղմել Esc փակելու համար:
ՀԵՌԱՎՈՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԵՌԱՎՈՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԻՋՈՑՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 1996 թ. թիվ 383

 

i

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆԱԾ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԻՋՈՑՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը`

i

ա) 1992-1994 թվականներին օտարերկրյա պետություններ մեկնած և վերադարձի միջոցներ չունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստան փոխադրելու հարցի լուծման նպատակով օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություննրում ստեղծել հանձնաժողովներ դեսպանների գլխավորությամբ և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների ներգրավմամբ.

/փոփ. 04.07.97 թիվ 283 որոշում/

բ) իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ` պետական միջոցների հաշվին Հայաստան փոխադրման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվակազմը որոշելու, ինչպես նաև նշված հանձնաժողովների աշխատանքը կազմակերպելու համար:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստան փոխադրման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցների հաշվին` փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի և սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովների կազմած ակտերի հիման վրա` հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից այդ ծախսերի հետագա փոխհատուցմամբ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախատեսել նշված ծախսերի փոխհատուցման կարգ` նկատի ունենալով դրանց առանձին հաշվառման իրականացումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.07.1996
N 383
Որոշում